Արարիչն ինչպե՞ս է հայտնել իր հուսադրող խոստումների մասին
Մարդկանց ստեղծման օրից Աստված հաղորդակցվել է նրանց հետ։ Նա դա արել է հրեշտակների, ինչպես նաև մարգարեների միջոցով։ Բացի այդ, հոգ է տարել, որ իր խոսքերն ու խոստումները գրի առնվեն։ Աստծու խոստացած օրհնությունները անմիջականորեն կապ ունեն ձեր ապագայի հետ։ Իսկ որտե՞ղ է գրված դրանց մասին։
Աստծու խոսքերը, որ նա ուղղել է մեզ, գրված են Սուրբ Գրքում (2 Տիմոթեոս 3։16)։ Իսկ մարգարեները ի՞նչ դեր են ունեցել նրա խոսքերը մեզ փոխանցելու գործում (2 Պետրոս 1։21)։ Աստված իր ասելիքը դրել է մարգարեների մտքում, որ գրի առնեն դրանք։ Պարզաբանենք օրինակով։ Եթե գործատերը քարտուղարի միջոցով նամակ գրի, այդ նամակի հեղինակը կհամարվի ոչ թե քարտուղարը, այլ գործատերը։ Նմանապես, թեև Աստված մարդկանց միջոցով է գրել տվել իր խոսքերը, սակայն Նա է իրականում Սուրբ Գրքի հեղինակը։
ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻՆ
Աստծու ասածները այնքան կարևոր են, որ նա ուզում է՝ բոլորը կարդան ու հասկանան դրանք։ Այսօր նրա հայտնած «հավիտենական բարի լուրը» հասանելի է «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտնություն 14։6)։ Աստծու օրհնությամբ Սուրբ Գիրքը մասամբ կամ ամբողջությամբ մատչելի է ավելի քան 3 000 լեզուներով. ոչ մի ուրիշ գիրք երբևէ չի թարգմանվել այդքան լեզուներով։