ՀԱՐՑ 10
Ինչպե՞ս Աստվածաշունչը կարող է օգնել ինձ
ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ
Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Դավիթը ավտոմեքենայով հասել է մի վայր, որտեղ ամեն ինչ նրա համար անծանոթ է։ Ճանապարհային նշաններից ու ցուցանշաններից նա հասկանում է, որ սխալ տեղ է եկել։ Դավիթը մոլորվել է։ Նա ճանապարհի ինչ-որ հատվածում թերևս սխալ ուղղությամբ է գնացել։
Եթե դու լինեիր Դավթի փոխարեն, ի՞նչ կանեիր։
ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ
Դու ունես մի քանի տարբերակ...
-
Հարցնել ճանապարհը
-
Նայել քարտեզը կամ օգտվել GPS սարքավորումից
-
Շարունակել վարել մեքենան՝ հույս ունենալով, որ ի վերջո կգտնես ճանապարհը
Ակնհայտ է, որ 3-րդ տարբերակը արդյունավետ չէ։
2-րդ տարբերակը առաջինից ավելի արդյունավետ է։ Ի վերջո, քարտեզը կամ GPS սարքավորումը ողջ ճանապարհի ընթացքում ձեռքիդ տակ կլինի և կօգնի, որ ճիշտ ուղղությամբ գնաս։
Նույն ձևով էլ Աստվածաշունչը կարող է օգնել քեզ։
Այս ամենահայտնի գիրքը կարող է
-
առաջնորդություն տալ քեզ, երբ խնդիրների ես բախվում
-
օգնել ճանաչելու ինքդ քեզ ու դառնալու ավելի լավ անձնավորություն
-
օգնել քեզ ապրելու լավագույն կյանքով
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սկսած այն պահից, երբ խոսել ենք սովորում, բազմաթիվ հարցեր ենք տալիս։
-
Ինչո՞ւ է երկինքը կապույտ։
-
Ինչի՞ց են պատրաստված աստղերը։
Ավելի ուշ սկսում ենք հարցեր տալ մեզ շրջապատող աշխարհի վերաբերյալ։
Գուցե այդ հարցերի պատասխանները վաղուց գրված են Աստվածաշնչո՞ւմ։
Շատերն ասում են. «Աստվածաշունչը առասպելների ու լեգենդների գիրք է։ Այն հնացած է։ Կամ այն շատ դժվար է հասկանալ։ Սակայն մի՞թե խնդիրը Աստվածաշունչն է, թե՞ պարզապես մարդիկ սխալ պատկերացում ունեն այս գրքի մասին։ Միգուցե նրանք ապատեղեկացվա՞ծ են։
Օրինակ՝ շատերը մտածում են, թե Աստվածաշնչում գրված է, որ Աստված է կառավարում այս աշխարհը։ Բայց մի՞թե դա տրամաբանական է։ Աշխարհում քաոս է տիրում։ Ամենուրեք տեսնում ենք ցավ ու տառապանք, հիվանդություն ու մահ, աղքատություն ու աղետներ։ Մի՞թե կարող է սիրառատ Աստված լինել այս ամենի պատճառը։
Կցանկանայի՞ր իմանալ այս հարցի պատասխանը։ Գուցե զարմանաս, երբ իմանաս, թե ինչ է ասում Աստվածաշունչն այն մասին, թե ով է կառավարում այս աշխարհը։
Հավանաբար նկատեցիր, որ այս գրքույկում գրված խորհուրդները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Եհովայի վկաները համոզված են, որ Աստվածաշունչը վստահելի առաջնորդություն է տալիս, քանի որ այն «ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու.... համար» (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Անչափ կարևոր է, որ ուսումնասիրես այս հին, բայցև ժամանակակից գիրքը։