Ամոս 5։1-27
5 Լսի՛ր քո դեմ ուղղված այս խոսքը, ո՛վ Իսրայել, որ ասում եմ որպես ողբերգ քո մասին.
2 «Ընկա՜վ կույս Իսրայելը իր իսկ երկրում,Նա այլևս չի կարողանում վեր կենալ:
Բոլորը լքել են նրան,Եվ չկա մեկը, որ բարձրացնի»:
3 Սա է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Ահա թե ինչ կպատահի Իսրայելի ժողովրդին.
Այն քաղաքից, որից հազար հոգով պատերազմի դուրս կգան, հարյուրը կմնան:
Իսկ այն քաղաքից, որից հարյուր հոգով դուրս կգան, տասը կմնան»:+
4 Սա է ասում Եհովան Իսրայելի ժողովրդին.
«Վերադարձե՛ք* ինձ մոտ և ողջ կմնաք:+
5 Մի՛ գնացեք Բեթել,+Մի՛ ուղևորվեք Գաղգաղա+ և մի՛ մտեք Բերսաբեե,+Որովհետև Գաղգաղան անպատճառ կգերեվարվի,+Իսկ Բեթելը կոչնչանա:*
6 Վերադարձե՛ք ինձ՝ Եհովայիս մոտ, որ ողջ մնաք,+Որ ես կրակի պես չբորբոքվեմ և չկործանեմ Հովսեփի տունը,Չսպառեմ Բեթելը, և այն հանգցնող չլինի:
7 Դուք արդարադատությունը օշինդր եք դարձնում*Եվ արդարությունը գետնով եք տալիս:+
8 Վերադարձե՛ք ինձ մոտ՝ նրա, ով ստեղծել է Կիմա* և Կեսիլ* համաստեղությունները,+Ով թանձր ստվերը առավոտյան լույսի է վերածումԵվ ցերեկը մթնեցնում է գիշերվա պես,+Ով հավաքում է ծովի ջրերը, որ թափի երկրի երեսին.+
Իմ անունը Եհովա է:
9 Ես զորավորի վրա հանկարծակի կործանում կբերեմԵվ ամրությունները կքանդեմ:
10 Դուք ատում եք քաղաքի դարպասի մոտ ձեզ խրատողինԵվ գարշում եք ճշմարտությունն ասողից:+
11 Քանի որ աղքատից հողի վարձ* եք պահանջումՈւ նրանից որպես տուրք հացահատիկ եք վերցնում,+Դուք չեք ապրի սրբատաշ քարերից ձեր կառուցած տներում,+Չեք խմի ձեր տնկած ընտիր այգիների խաղողի գինին:+
12 Չէ՞ որ ես գիտեմ, թե որքան շատ են ձեր հանցանքները*Եվ որքան ծանր են ձեր մեղքերը.
Դուք ճնշում եք արդարին, կաշառք եք վերցնումԵվ քաղաքի դարպասի մոտ ոտնահարում եք աղքատի իրավունքները:+
13 Ով խորաթափանց է, այդ ժամանակ լուռ կմնա,Քանի որ դա աղետալի ժամանակ է լինելու:+
14 Բարի՛ն արեք, ոչ թե չարը,+ որ ողջ մնաք,+Եվ որ Զորքերի տեր Եհովա Աստված ձեզ հետ լինի,Ինչպես որ ասում եք, թե ձեզ հետ է:+
15 Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին,+Թող արդարությունը քաղաքի դարպասի մոտ հաղթանակի՛:+
Միգուցե Զորքերի տերը՝ Եհովա Աստված,Հաճություն ցույց տա Հովսեփի սերնդից ողջ մնացածներին»:+
16 Ուստի սա է ասում Եհովան՝ Զորքերի տեր Աստված Եհովան.
«Բոլոր հրապարակներում լաց ու կոծ կլինի,Եվ բոլոր փողոցներում մարդիկ կասեն՝ վա՜յ, վա՜յ:
Հողագործներին կկանչեն սգալուԵվ վարձու լացողներին՝ ողբալու:
17 Խաղողի բոլոր այգիներում լաց ու կոծ կլինի,+Որովհետև ես անցնելու եմ ձեր երկրի միջով,– ասում է Եհովան:–
18 Վա՜յ նրանց, ովքեր փափագում են, որ Եհովայի օրը գա:+
Ի՞նչ է բերելու ձեզ Եհովայի օրը:+
Այն խավար է լինելու, ոչ թե լույս:+
19 Այդ օրը դուք նման կլինեք մեկին, ով փախչում է առյուծից, բայց արջի է հանդիպում,Իսկ երբ տուն է մտնում ու ձեռքը հենում պատին, օձն է խայթում նրան:
20 Եհովայի օրը խավար է լինելու, ոչ թե լույս,Մռայլ է լինելու, ոչ թե պայծառ:
21 «Ես ատում եմ ձեր տոները, զզվում եմ դրանցից:+
Ձեր հանդիսավոր հավաքույթների ժամանակ մատուցված զոհերի հոտը տհաճ է ինձ:
22 Նույնիսկ եթե ողջակեզներ ու ընծաներ մատուցեք,Դրանք ինձ համար հաճելի չեն լինի,+Ու ես հաճությամբ չեմ նայի ձեր պարարտ անասուններին,Որոնք կմատուցեք որպես խաղաղության զոհ:+
23 Հեռացրե՛ք ինձնից ձեր երգերի աղմուկը,Չեմ ուզում լսել ձեր տավիղների* ձայնը:+
24 Թող արդարադատությունը հորդի ջրերի պես,+Եվ արդարությունը՝ մշտահոս գետի պես:
25 Ո՛վ Իսրայել, այն 40 տարիների ընթացքում, երբ անապատում էիր,Զոհեր ու ընծաներ մատուցո՞ւմ էիր ինձ:+
26 Հիմա դու քեզ հետ կտանես քո աստղային աստծու կուռքերը,Որ պատրաստել ես քեզ համար՝Սիկութին՝ քո թագավորին, և Քիունին,*
27 Ես քեզ գերեվարելու եմ Դամասկոսից էլ այն կողմ»,+– ասում է նա, ում անունը Զորքերի տեր Աստված Եհովա է»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Փնտրե՛ք»:
^ Կամ հնարավոր է՝ «գերբնական չար ուժերի վայր կդառնա»:
^ Կամ՝ «դառնության եք վերածում»:
^ Հնարավոր է՝ Օրիոն (Հայկ) համաստեղությունն է:
^ Հնարավոր է՝ Պլեադ (Բազումք) աստղաբույլն է Ցուլ համաստեղությունում:
^ Կամ՝ «հարկ»:
^ Կամ՝ «ըմբոստությունները»:
^ Կամ՝ «լարային նվագարանների»:
^ Այս երկու աստվածությունների անունները հավանաբար վերաբերում են Սատուրն մոլորակին, որին պաշտում էին որպես աստծու: