Առակներ 23։1-35

  • Հյուրասիրությունից օգտվելիս զուսպ եղիր (2)

  • Հարստության հետևից մի՛ ընկիր (4)

  • Հարստությունը կարող է թռչել հեռանալ քեզնից (5)

  • Մի՛ եղիր չափից շատ գինի խմողների մեջ (20)

  • Ալկոհոլը օձի պես կխայթի (32)

23  Երբ թագավորի հետ նստես հաց ուտելու,Ուշադրություն դարձրու վարքիդ:   Կոկորդիդ դանակ դիր,*Եթե ախորժակդ մեծ է:   Թող նրա նրբահամ ուտեստները չգայթակղեն քեզ,Որովհետև դրանք խաբուսիկ են:   Հարստանալու համար կաշվիցդ դուրս մի արի:+ Կանգ առ և հասկացողություն դրսևորիր:*   Կնայես հարստությանը, և այն չկա,+Քանի որ թևեր կառնի և արծվի պես դեպի երկինք կթռչի:+   Ժլատ մարդու հացը մի՛ կեր,Մի՛ գայթակղվիր նրա նրբահամ ուտեստներով,   Որովհետև նա հաշվում է կերածդ: Քեզ ասում է՝ «Կե՛ր, խմի՛ր», բայց սրտանց չի ասում:*   Կերածդ պատառը կփսխեսԵվ գովեստի խոսքերդ զուր ասած կլինես:   Հիմարին ոչինչ մի՛ սովորեցրու,+Որովհետև նա կարհամարհի քո իմաստուն խոսքերը:+ 10  Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները+Եվ որբերի արտը մի՛ խլիր, 11  Որովհետև նրանց Պաշտպանը* զորեղ է. Նա կպաշտպանի նրանց քո դեմ հարուցված գործում:+ 12  Ողջ սրտովդ ընդունիր խրատըԵվ ուշադիր լսիր իմաստուն խոսքերը: 13  Երեխային առանց խրատի մի՛ թող:+ Եթե պատժես* նրան, չի մեռնի: 14  Պատժիր նրան,Որ փրկես գերեզմանից:* 15  Որդի՛ս, եթե սիրտդ իմաստուն դառնա,Իմ սիրտը կուրախանա:+ 16  Սրտիս խորքում կցնծամ,*Երբ շուրթերդ խոսեն այն, ինչը ճիշտ է: 17  Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին,+Այլ ամեն օր վախեցիր Եհովայից:+ 18  Այդ դեպքում լավ ապագա կունենաս,+Եվ հույսդ չի մարի: 19  Որդի՛ս, լսիր ու իմաստուն դարձիրԵվ սիրտդ դեպի ճիշտ ճանապարհը ուղղիր: 20  Մի՛ եղիր չափից շատ գինի խմողների+Եվ ագահությամբ միս ուտողների մեջ,+ 21  Որովհետև հարբեցողն ու որկրամոլը կաղքատանան,+Եվ քնկոտությունը մարդուն ցնցոտիներ կհագցնի: 22  Լսի՛ր քո հորը, ով կյանք է տվել քեզ,Եվ մի՛ արհամարհիր քո մորն այն պատճառով, որ ծերացել է:+ 23  Ճշմարտությունը գնիր* և երբեք մի՛ վաճառիր,+Գնիր նաև իմաստություն, խրատ և հասկացողություն:+ 24  Արդարի հայրը անշուշտ կցնծա,Եվ իմաստունի հայրը նրանով կուրախանա: 25  Քո հայրն ու մայրը կուրախանան,Եվ քեզ ծնունդ տվողը կցնծա: 26  Որդի՛ս, ուշադիր լսիր ինձ,*Եվ իմ ճանապարհներով քայլելը թող քեզ համար հաճելի լինի:+ 27  Մարմնավաճառը խոր փոս է,Եվ անբարո* կինը՝ նեղ ջրհոր:+ 28  Նա ավազակի նման դարանամուտ է լինում+Եվ մեծացնում է դավաճան տղամարդկանց թիվը: 29  Ո՞ւմն է վայը: Ո՞ւմն է անհանգստությունը: Ո՞ւմն են վեճերը: Ո՞ւմն են բողոքները: Ո՞ւմն են առանց պատճառի ստացված վերքերը: Ո՞ւմն են խամրած աչքերը: 30  Նրանցն են, ովքեր ժամերով նստում, գինի են խմում,+Ովքեր թունդ գինի են փնտրում:* 31  Մի՛ հմայվիր գինու կարմիր գույնով,Նրանով, թե այն ինչպես է գավաթի մեջ պսպղումԵվ թե որքան փափուկ է խմվում: 32  Վերջում այն օձի պես կխայթիԵվ իժի պես թույն կարձակի: 33  Աչքերդ տարօրինակ բաներ կտեսնեն,Եվ սիրտդ ապականված բաներ կխոսի:+ 34  Դու ծովի մեջտեղում պառկողի* պես կլինես,Կայմի* վերևում պառկողի պես: 35  Դու կասես. «Ինձ խփել են, բայց ցավ չեմ զգացել,Ծեծել են, բայց չեմ հիշում դա: Ե՞րբ եմ զարթնելու:+ Էլի խմել եմ ուզում»:*

Ծանոթագրություններ

Կամ՝ «Զսպիր քեզ»:
Կամ հնարավոր է՝ «Դադարիր քո հասկացողության համաձայն վարվելուց»:
Բռց.՝ «նրա սիրտը քեզ հետ չէ»:
Բռց.՝ «Ազատագրողը»:
Բռց.՝ «գավազանով հարվածես»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «Երիկամներս կցնծան»:
Կամ՝ «ձեռք բեր»:
Բռց.՝ «սիրտդ ինձ տուր»:
Բռց.՝ «օտարական»: Ակներևաբար, նա, ով Աստծուց օտարացած է բարոյապես ապականված լինելու պատճառով:
Կամ՝ «Ովքեր հավաքվում են, որ թունդ գինի համտեսեն»:
Հավանաբար, խոսքը խեղդվող մարդու մասին է:
Նավի վրա բարձր սյուն՝ առագաստների համար:
Կամ՝ «Նորից եմ փնտրելու այն»: