Առակներ 24։1-34
24 Չար մարդկանց մի՛ նախանձիրԵվ մի՛ փափագիր շփվել նրանց հետ,+
2 Որովհետև նրանց սիրտը բռնության մասին է խորհում,Եվ նրանց շուրթերը վնաս պատճառելու մասին են խոսում:
3 Տունը* իմաստությամբ է կառուցվում+Եվ խորաթափանցությամբ է հաստատվում:
4 Գիտելիքների շնորհիվ տան սենյակները կլցվեն ցանկալի գանձերովԵվ ամեն տեսակ թանկարժեք իրերով:+
5 Իմաստուն մարդը զորավոր է.+
Գիտելիքը ավելի զորավոր է դարձնում մարդուն:
6 Իմաստուն* առաջնորդությամբ մղիր քո պատերազմը:+
Երբ խորհրդատուները շատ են, հաղթանակ* է լինում:+
7 Հիմարի համար իսկական իմաստությունը անհասանելի է,+Քաղաքի դարպասի մոտ նա ոչինչ չունի ասելու:
8 Ով որ չարիք է ծրագրում,Խարդավանքի վարպետ կկոչվի:+
9 Հիմարի մտադրությունները մեղքի են տանում,Եվ մարդիկ ատում են ծաղրողին:+
10 Եթե դժվար պահին* վհատվես,Ուժդ խղճուկ կլինի:
11 Ազատիր նրանց, ովքեր դեպի մահ են տարվում,Եվ օգնության հասիր նրանց, ովքեր ուր որ է սպանվելու են:+
12 Եթե ասես՝ «Բայց մենք այդ մասին չգիտեինք»,Մի՞թե սրտեր* քննողը չի տեսնի քո մտքերը:+
Այո՛, քեզ դիտողը կտեսնի դրանքԵվ ամեն մեկին կհատուցի՝ ըստ իր գործերի:+
13 Որդի՛ս, մեղր կեր, որովհետև այն օգտակար է,Մեղրախորիսխը քաղցրահամ է:
14 Իմացիր, որ նույն ձևով էլ իմաստությունն է օգտակար* քեզ համար:+
Եթե գտնես այն, լավ ապագա կունենաս,Եվ հույսդ չի մարի:+
15 Չարագործի պես դարանամուտ մի՛ եղիր արդարի տան մոտ,Մի՛ ավերիր նրա հանգրվանը:
16 Որովհետև արդարը, եթե յոթ անգամ էլ ընկնի, վեր կկենա,+Բայց մեղսագործը փորձանքի պատճառով կընկնի ու վեր չի կենա:+
17 Երբ թշնամիդ ընկնում է, մի՛ ուրախացիր,Եվ սիրտդ թող չցնծա, երբ նա սայթաքում է:+
18 Այլապես Եհովան կտեսնի, ու դա նրան դուր չի գա,Եվ նա կդադարի նրա վրա բարկանալուց:+
19 Մի՛ նեղսրտիր* չարագործների պատճառովԵվ մի՛ նախանձիր չար մարդկանց,
20 Որովհետև չար մարդիկ ապագա չունեն.+
Նրանց ճրագը կհանգչի:+
21 Որդի՛ս, վախեցիր Եհովայից ու թագավորից+
Եվ մի՛ շփվիր խռովարարների հետ,*+
22 Որովհետև նրանց վրա հանկարծակի աղետ կգա.+
Ո՞վ գիտի, թե նրանք* ինչ պատուհաս կբերեն նրանց վրա:+
23 Այս խոսքերը ևս իմաստուններինն են.
«Դատավարության ժամանակ կողմնապահություն անելը լավ չէ»:+
24 Ով չարագործին ասի՝ «Դու արդար ես»,+Նրան ժողովուրդները կանիծեն, և ազգերը կդատապարտեն:
25 Բայց ով խրատի նրան, հաջողություն կունենա,+Եվ օրհնություններ կթափվեն նրա վրա:+
26 Մարդիկ կհամբուրեն ազնիվ պատասխան տվողի շուրթերը:*+
27 Դրսի գործերդ արա և դաշտի աշխատանքներդ ավարտին հասցրու,Դրանից հետո նոր կառուցիր տունդ:*
28 Դրացուդ դեմ անհիմն վկայություն մի՛ տուր,+Եվ թող շուրթերդ ուրիշներին չխաբեն:+
29 Մի՛ ասա. «Ինչպես որ նա վարվեց ինձ հետ, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ,Նրան հատուցելու եմ իր արածի համար»:+
30 Ես անցնում էի ծույլի դաշտի մոտով,+Անխոհեմ* մարդու խաղողի այգու կողքով:
31 Տեսա, որ ամենուր մոլախոտ էր աճել,Դաշտը ծածկվել էր եղինջով,Իսկ քարե պարիսպը քանդվել էր:+
32 Ես նայեցի ու սկսեցի խորհել այդ մասին,Տեսա և դաս քաղեցի.*
33 Մի քիչ քնես, մի քիչ ննջես,Մի քիչ ձեռքերդ ծալած նստես,
34 Չքավորությունը վրա կհասնի ավազակի պես,Եվ կարիքը՝ զինված մարդու պես:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Ընտանիքը»:
^ Կամ՝ «Հմուտ»:
^ Կամ՝ «հաջողություն», «փրկություն»:
^ Կամ՝ «ժամանակներում»:
^ Կամ՝ «մղումներ»:
^ Կամ՝ «քաղցր»:
^ Կամ՝ «բարկացիր»:
^ Կամ՝ «նրանց հետ, ովքեր փոփոխությունների կողմնակից են»:
^ Այսինքն՝ Եհովան և թագավորը:
^ Կամ հնարավոր է՝ «Անկեղծ պատասխանը համբույրի պես է»:
^ Կամ՝ «ընտանիք կազմիր»:
^ Բռց.՝ «Սիրտ չունեցող»:
^ Բռց.՝ «ընդունեցի խրատը»: