Եբրայեցիներ 11։1-40

  • Հավատի սահմանումը (1, 2)

  • Հավատի օրինակներ (3-40)

    • Առանց հավատի հնարավոր չէ հաճեցնել Աստծուն (6)

11  Հավատը լիակատար համոզվածությունն է, որ հույսերը կիրականանան,+ և ապացույցներով հիմնավորված վստահությունն է այն իրողությունների հանդեպ, որոնք չեն երևում:*  Հավատի շնորհիվ հնում ապրած մարդիկ* Աստծուց հավաստիացում* ստացան, որ ունեն նրա հավանությունը:  Հավատի շնորհիվ մենք հասկանում ենք, որ երկնքում ու երկրի վրա գոյություն ունեցող ամեն բան* Աստծու խոսքով է ստեղծվել,* այնպես որ երևացողները առաջ են եկել չերևացողներից:  Հավատի շնորհիվ Աբելը Աստծուն ավելի արժեքավոր զոհ մատուցեց, քան Կայենը,+ և այդ հավատի համար Աստված հավաստիացում տվեց, որ արդար է համարում նրան՝ ընդունելով նրա ընծաները:+ Ու թեև նա մահացել է, բայց մինչ օրս խոսում է+ իր թողած հավատի օրինակով:  Հավատի շնորհիվ Ենոքը+ փոխադրվեց, որ տառապալից մահ չտեսնի: Նրան հնարավոր չէր գտնել, որովհետև Աստված փոխադրել էր նրան,+ իսկ մինչ այդ նա հավաստիացում էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն:  Բանն այն է, որ առանց հավատի հնարավոր չէ հաճեցնել Աստծուն: Եվ ով ուզում է մոտենալ Աստծուն, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը:*+  Հավատի շնորհիվ Նոյը,+ դեռ չերևացող բաների մասին Աստծուց նախազգուշացում ստանալով,+ հնազանդվեց նրան* և տապան կառուցեց+ իր ընտանիքի փրկության համար: Իր հավատով նա դատապարտեց աշխարհը+ և այդ հավատի շնորհիվ արդար հայտարարվեց:  Հավատի շնորհիվ Աբրահամը,+ իր բնակավայրից դուրս գալու հրահանգ ստանալով Աստծուց, հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն: Նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում:+  Հավատով նա որպես պանդուխտ ապրեց օտար երկրում,+ որի մասին Աստծուց խոստում էր ստացել: Նա ապրում էր վրաններում+ Իսահակի ու Հակոբի հետ, որոնց Աստված նույն խոստումն էր տվել,+ 10  և սպասում էր ամուր* հիմք ունեցող քաղաքին, որի նախագծողն* ու կառուցողն Աստված է:+ 11  Հավատի շնորհիվ Սառան հղիացավ,* թեև նրա տարիքն արդեն անցել էր.+ նա հավատում էր, որ Խոստացողը հավատարիմ է իր խոսքին:* 12  Ուստի մեկ մարդուց՝ Աբրահամից, ով այլևս չէր կարող սերունդ առաջ բերել,*+ երեխաներ ծնվեցին՝+ երկնքի աստղերի չափ շատ և ծովափի ավազահատիկների չափ անհաշիվ:+ 13  Այս բոլոր մարդիկ մահացան՝ ամուր պահելով իրենց հավատը, թեև չտեսան խոստացված բաների կատարումը.+ նրանք հեռվից էին տեսնում դրանք,+ ուրախանում դրանցով և հանրորեն հռչակում էին, որ իրենք օտարներ ու ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում: 14  Այսպիսի բաներ հռչակողները ակնհայտ ցույց են տալիս, որ ջանադրաբար փնտրում են մի վայր, որն իրենց սեփական բնակավայրը կդառնա: 15  Մինչդեռ եթե նրանք շարունակ հիշեին այն վայրը, որտեղից դուրս էին եկել,+ առիթ կգտնեին վերադառնալու: 16  Բայց փաստն այն է, որ նրանք ձգտում են ավելի լավ մի վայրի՝ երկնքին առնչվող վայրի: Դրա համար էլ Աստված չի ամաչում, երբ նրանք իրեն են դիմում որպես իրենց Աստծու.*+ նա նրանց համար մի քաղաք է պատրաստել:+ 17  Հավատի շնորհիվ Աբրահամը, երբ Աստծու կողմից ստուգվեց,+ կարելի է ասել՝ զոհաբերեց Իսահակին: Այո՛, այն մարդը, ով ուրախացել էր՝ ստանալով խոստումները, իր միածին որդուն զոհաբերելու փորձ արեց,+ 18  այնինչ նրան ասվել էր. «Քեզ խոստացված սերունդը Իսահակի միջոցով է գալու»:+ 19  Աբրահամը մտածեց ու եզրակացրեց, որ Աստված կարող է նույնիսկ հարություն տալ Իսահակին: Եվ, այսպես ասած, մահվան ճիրաններից հետ ստացավ իր որդուն, ինչը և գալիքի նախատիպը դարձավ:+ 20  Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին+ ու Եսավին՝+ պատմելով նրանց, թե ինչ է սպասվում ապագայում: 21  Հավատով Հակոբը մահանալիս+ օրհնեց Հովսեփի որդիներից յուրաքանչյուրին+ և իր ցուպին հենված՝ խոնարհվեց Աստծու առաջ:*+ 22  Հավատով Հովսեփը, երբ մահամերձ էր, խոսեց իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու մասին և հրահանգ տվեց, որ իր ոսկորները հանեն այնտեղից:*+ 23  Հավատի շնորհիվ Մովսեսի ծնողները նրա ծնվելուց հետո երեք ամիս թաքցրին նրան.+ նրանք տեսան, որ երեխան գեղեցիկ է,+ և չվախեցան խախտել թագավորի հրամանը:+ 24  Հավատի շնորհիվ Մովսեսը, երբ մեծացավ,+ հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց.+ 25  նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել: 26  Որպես օծյալ* անպատվություն կրելը նա ավելի արժեքավոր համարեց, քան Եգիպտոսի գանձերը, քանի որ աչքերը հառել էր վարձատրությանը: 27  Հավատի շնորհիվ էր, որ նա հեռացավ Եգիպտոսից,+ և ոչ թե թագավորի բարկությունից վախենալու պատճառով:+ Նա ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է, և շարունակում էր անսասան մնալ:+ 28  Հավատով նա հոգ տարավ, որ նշվի Պասեքը, և արյուն ցողվի դռների կողափայտերին, որպեսզի կործանողը չվնասի իսրայելացիների առաջնեկներին:+ 29  Հավատի շնորհիվ իսրայելացիներն անցան Կարմիր ծովի միջով, ասես ցամաքով,+ իսկ երբ եգիպտացիները համարձակվեցին անցնել, ծովը կուլ տվեց նրանց:+ 30  Ժողովրդի հավատի շնորհիվ էր, որ Երիքովի պարիսպները փլվեցին, երբ նրանք յոթ օր շարունակ քայլեցին դրանց շուրջը:+ 31  Հավատի շնորհիվ էր, որ մարմնավաճառ Ռախաբը խաղաղությամբ ընդունեց հետախույզներին և չկործանվեց անհնազանդ մարդկանց հետ:+ 32  Սրանից ավել էլ ի՞նչ ասեմ: Ժամանակը չի հերիքի, եթե պատմեմ Գեդեոնի,+ Բարակի,+ Սամսոնի,+ Հեփթայեի,+ Դավթի,+ նաև Սամուելի+ և մյուս մարգարեների մասին: 33  Իրենց հավատի շնորհիվ նրանք թագավորությունների պարտության մատնեցին,+ արդարություն հաստատեցին, խոստումներ ստացան,+ առյուծների բերանները փակեցին,+ 34  կրակի ուժը անզոր դարձրին,+ սրի բերանից ազատվեցին,+ թույլ էին, զորավոր դարձան,+ քաջաբար կռվեցին պատերազմում,+ զավթիչների զորքերին փախուստի մատնեցին:+ 35  Կանայք իրենց մահացած հարազատներին հետ ստացան հարություն առած:+ Ուրիշները մինչև մահ չարչարվեցին և հրաժարվեցին ազատություն ձեռք բերել փոխզիջումների գնով,* քանի որ ցանկանում էին ավելի լավ հարություն ստանալ: 36  Ոմանք էլ այլ փորձություններ կրեցին՝ ծաղրուծանակի ենթարկվեցին, խարազանվեցին և նույնիսկ շղթայվեցին+ ու բանտարկվեցին:+ 37  Նրանք քարկոծվեցին,+ փորձվեցին, սղոցվեցին, սրի քաշվեցին,+ ոչխարի և այծի մորթի հագած՝+ ման եկան, կարիքի մեջ եղան, նեղություններ կրեցին,+ դաժան վերաբերմունքի արժանացան:+ 38  Նրանք թափառեցին անապատներում ու լեռներում, թաքնվեցին քարայրերում+ ու երկրի խորշերում: Սրանք մարդիկ էին, որոնց այս աշխարհն արժանի չէր: 39  Ու թեև այս բոլորը իրենց հավատի շնորհիվ հավաստիացում ստացան, որ Աստված հավանում է իրենց, սակայն խոստացվածի իրականացումը չտեսան: 40  Այդպես եղավ, քանի որ Աստված ավելի լավ բան է նախատեսել մեզ համար.+ նա նախատեսել է, որ նրանք հասնեն կատարելության, բայց ոչ առանց մեզ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «և անտեսանելի իրողությունների ակնհայտ ապացույցն է»:
Կամ՝ «մեր նախահայրերը»:
Բռց.՝ «վկայություն»:
Կամ՝ «համակարգերը»: Բառարանում տես «Աշխարհ»:
Կամ՝ «կարգավորվել», «պատրաստվել»:
Բռց.՝ «փնտրում են իրեն»:
Կամ՝ «աստվածավախություն դրսևորեց»:
Կամ՝ «իրական»:
Կամ՝ «ճարտարապետը»:
Կամ՝ «սերունդ առաջ բերելու զորություն ստացավ»:
Կամ՝ «վստահարժան է»:
Կամ՝ «ով մահացածի հաշիվ էր»:
Կամ՝ «չի ամաչում կոչվել նրանց Աստվածը»:
Կամ՝ «երկրպագեց Աստծուն»:
Կամ՝ «կարգադրություններ արեց իր թաղման վերաբերյալ»:
Բռց.՝ «Քրիստոս»:
Կամ՝ «որևիցե փրկագնով»: