Եսայիա 32։1-20

  • Թագավորն ու իշխանները ճշմարիտ արդարությամբ կիշխեն (1-8)

  • Նախազգուշացում՝ ինքնագոհ կանանց (9-14)

  • Օրհնություններ կլինեն, երբ ոգին վերևից թափվի (15-20)

32  Ահա մի թագավոր,+ ով արդարությամբ կթագավորի,+Եվ իշխաններ, ովքեր արդարությամբ կիշխեն:   Ամեն մեկը կլինի քամուց պաշտպանող պատսպարան,Փոթորկից պաշտպանող ապաստան,Ջրի վտակներ՝ անջուր երկրում,+Ստվեր գցող մեծ ապառաժ՝ արևախանձ երկրում:   Տեսնողների աչքերն այլևս չեն փակվի,Լսողների ականջները այդժամ հստակ կլսեն:   Չկշռադատողները կսովորեն խորհրդածել իմացածի մասին,Եվ կակազողների լեզուն սահուն ու պարզ կխոսի:+   Անխոհեմին այլևս մեծահոգի* չեն կոչիԵվ անսկզբունքային մարդուն այլևս ազնվաբարո չեն անվանի,   Որովհետև անխոհեմը անհեթեթ բաներ է խոսում,Իր սրտում վնասաբեր ծրագրեր է կազմում,+Որ հավատուրացություն* խրախուսի ու Եհովայի մասին կեղծ բաներ խոսի,Որ քաղցածին առանց սնունդ ուղարկի և ծարավին ջրից զրկի:   Անսկզբունքային մարդը նենգ բաներ է մտադրում.+ Նա ամոթալի վարմունք է խրախուսում՝Ցանկանալով ստերով խորտակել տառապյալին ու խեղճին,+Անգամ եթե նրանք իրավացի են:   Մինչդեռ մեծահոգի մարդը մեծահոգի բաներ է մտադրումԵվ անշեղորեն մեծահոգությամբ* է վարվում:   Ո՛վ ինքնագոհ կանայք, վե՛ր կացեք ու լսե՛ք ինձ: Ո՛վ անհոգ դուստրեր,+ ուշադրությո՛ւն դարձրեք իմ ասածին: 10  Չանցած մի տարի ու մի փոքր ավելի՝ դուք՝ անհոգներդ, կսարսռաք,Որովհետև բերքահավաքի շրջանը կավարտվի, բայց ոչ մի պտուղ էլ չի հավաքվի:+ 11  Ահուդողի մե՛ջ ընկեք, ինքնագո՛հ կանայք,Դուք, որ անհոգ եք, սարսուռո՛վ համակվեք,Հանե՛ք ձեր հագուստն ու մերկացե՛ք,Ձեր մեջքը քրձո՛վ գոտևորեք:+ 12  Կուրծք ծեծելով ողբացե՛քԲերրի դաշտերի և պտղաբեր վազերի համար: 13  Իմ ժողովրդի երկիրը կպատվի փշերով ու փշաթփերով,Դրանցով կծածկվեն բոլոր տները, որ մի ժամանակ լցված էին խինդով,Այո՛, ողջ քաղաքը, որտեղ ցնծություն էր տիրում:+ 14  Ամուր աշտարակը կլքվի,Աղմկոտ քաղաքը կդատարկվի,+Օֆելն*+ ու դիտաշտարակը ընդմիշտ կամայանան,Կդառնան դրախտավայր վայրի էշերի համար,Արոտավայր՝ հոտերի համար:+ 15  Այդպես կլինի, մինչև որ ոգին վերևից մեզ վրա թափվի:+ Այդ ժամանակ անապատը պտղաբեր այգի կդառնա,Եվ այդ այգին անտառի կնմանվի,+ 16  Անապատում արդարադատություն կհաստատվի,Եվ պտղաբեր այգում արդարություն կտիրի:+ 17  Ճշմարիտ արդարությունը կբերի խաղաղություն,+Կբերի հարատև անդորր ու ապահովություն:+ 18  Իմ ժողովուրդը կբնակվի խաղաղ երկրում,Ապահով բնակավայրերում և անդորրավետ հանգրվանում:+ 19  Մինչդեռ անտառը կարկտից հողին կհավասարվի,Քաղաքը հիմնահատակ կավերվի: 20  Երջանիկ եք դուք, որ սերմ եք ցանում ամենուր, որտեղ ջուր կա,Որ արձակ եք թողնում ցլին ու էշին:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «առատաձեռն»:
Կամ՝ «անհարգալից վարք»:
Կամ՝ «առատաձեռնությամբ»:
Ըստ ամենայնի, Օֆելը Երուսաղեմի մոտակայքում կամ Երուսաղեմում գտնվող բլուր էր: