Ծննդոց 11։1-32

  • Բաբելոնի աշտարակը (1-4)

  • Եհովան խառնում է մարդկանց լեզուն (5-9)

  • Սերնդաբանություն՝ Սեմից մինչև Աբրամ (10-32)

    • Թարայի ընտանիքը (27)

    • Աբրամը հեռանում է Ուրից (31)

11  Ամբողջ երկրի լեզուն ու բառապաշարը մեկ էր:  Մարդիկ, գնալով դեպի արևելք, մի հարթավայր գտան Սենաար երկրում+ և բնակություն հաստատեցին այնտեղ:  Նրանք իրար ասացին. «Եկեք աղյուսներ պատրաստենք և թրծենք դրանք»: Այդպես նրանք քարի փոխարեն աղյուս էին օգտագործում, իսկ որպես շաղախ՝ հանքաձյութ:  Ապա ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք, նաև մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք կհասնի, և մեծ հռչակ ձեռք բերենք, որ չցրվենք ողջ երկրով մեկ»:+  Եհովան իջավ,* որ տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդիկ:  Այդ ժամանակ Եհովան ասաց. «Նրանք մեկ ժողովուրդ են ու մեկ լեզվով են խոսում,+ և ահա թե ինչ են ձեռնարկել: Հիմա չկա մի բան, որ մտադրվեն ու չկարողանան անել:  Ուրեմն իջնենք*+ ու խառնենք նրանց լեզուն, որ չկարողանան հասկանալ իրար»:  Այդպես Եհովան նրանց ցրեց ողջ երկրով մեկ,+ և նրանք ի վերջո դադարեցին կառուցել քաղաքը:  Այն կոչվեց Բաբելոն,*+ որովհետև այնտեղ Եհովան բոլոր մարդկանց* լեզուն խառնեց: Այնտեղից Եհովան նրանց ցրեց ողջ երկրով մեկ: 10  Սեմի+ պատմությունը սա է: Սեմը 100 տարեկան էր, երբ ունեցավ Արփաքսադին:+ Դա Ջրհեղեղից երկու տարի հետո էր: 11  Արփաքսադին ունենալուց հետո Սեմը 500 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:+ 12  Արփաքսադը ապրեց 35 տարի և ունեցավ Սաղային:+ 13  Սաղային ունենալուց հետո Արփաքսադը 403 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ: 14  Սաղան ապրեց 30 տարի և ունեցավ Եբերին:+ 15  Եբերին ունենալուց հետո Սաղան 403 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ: 16  Եբերը ապրեց 34 տարի և ունեցավ Փալեկին:+ 17  Փալեկին ունենալուց հետո Եբերը 430 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ: 18  Փալեկը ապրեց 30 տարի և ունեցավ Ռագավին:+ 19  Ռագավին ունենալուց հետո Փալեկը 209 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ: 20  Ռագավը ապրեց 32 տարի և ունեցավ Սերուգին: 21  Սերուգին ունենալուց հետո Ռագավը 207 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ: 22  Սերուգը ապրեց 30 տարի և ունեցավ Նաքորին: 23  Նաքորին ունենալուց հետո Սերուգը 200 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ: 24  Նաքորը ապրեց 29 տարի և ունեցավ Թարային:+ 25  Թարային ունենալուց հետո Նաքորը 119 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ: 26  Թարան ապրեց 70 տարի և դրանից հետո ունեցավ Աբրամին,+ Նաքորին+ և Առանին: 27  Թարայի պատմությունը սա է: Թարան ունեցավ Աբրամին, Նաքորին և Առանին, իսկ Առանն ունեցավ Ղովտին:+ 28  Երբ Թարան դեռ ողջ էր, Առանը մահացավ իր ծննդավայրում՝ քաղդեացիների+ Ուր+ քաղաքում: 29  Աբրամն ու Նաքորը կին առան: Աբրամի կնոջ անունը Սարա+ էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մելքա:+ Մելքայի հայրը Առանն էր, որը նաև Եսքայի հայրն էր: 30  Սարան ամուլ էր.+ նա երեխա չուներ: 31  Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռ Ղովտին՝+ Առանի որդուն, և իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից: Նրանք ճանապարհ ընկան դեպի Քանանի+ երկիր: Բայց հասնելով Խառան՝+ սկսեցին այնտեղ ապրել: 32  Ընդհանուր հաշվով Թարան ապրեց 205 տարի և մահացավ Խառանում:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ուշադրություն դարձրեց»:
Խոսքը ուշադրություն դարձնելու մասին է:
Նշանակում է «խառնաշփոթություն»:
Բռց.՝ «ամբողջ երկրի»: