Հոբ 16։1-22
16 Հոբը պատասխանեց.
2 «Նման շատ բաներ առաջ էլ եմ լսել:
Դուք բոլորդ ցավ պատճառող մխիթարիչներ եք:+
3 Դատարկ խոսքերին վերջ չի՞ լինելու:
Ի՞նչն է դրդում քեզ* այդպես պատասխանելու:
4 Եթե իմ տեղը դուք լինեիք,Ես էլ կարող էի ձեզ պես խոսել,Ես էլ կարող էի ձեր դեմ համոզիչ բաներ ասելԵվ գլուխս արհամարհանքով շարժել:+
5 Բայց ես այդպես չէի անի, այլ իմ խոսքերով ձեզ կզորացնեի,Իմ մխիթարական խոսքերով թեթևացում կբերեի:+
6 Իսկ հիմա ես խոսում եմ, բայց, մեկ է, ցավս չի թեթևանում,Լռում եմ, բայց ցավս չի մեղմանում:+
7 Աստված ինձ ուժասպառ է արել,+Ողջ տունս ամայի է դարձրել:
8 Նրա ձեռքն ինձ ճնշում է, և մարդիկ դա տեսնում են,Հյուծվածությունս վկայում է իմ դեմ:
9 Բարկությամբ լցված՝ նա պատառոտում է ինձ,Իմ հանդեպ թշնամանք է տածում:+
Կրճտացնում է իր ատամներն ինձ տեսնելիս:
Իմ ոսոխը կատաղի հայացքով ինձ է նայում:+
10 Մարդիկ լայն բացել են իրենց բերանն ու ինձ ծաղրում են,+Հեգնանքով ապտակում են,Մեծ ամբոխով հավաքվում են իմ դեմ:+
11 Աստված թողնում է, որ դեռահաս տղաները նեղեն ինձ,Անօրենների ձեռքն է ինձ տալիս:+
12 Ես հանգիստ ապրում էի, բայց նա ինձ ջարդուփշուր արեց,+Վզիցս բռնեց ու ջախջախեց,Նա ինձ իր թիրախը դարձրեց:
13 Իր նետաձիգներով շրջապատել է ինձ,+Առանց կարեկցանքի խոցում է երիկամներս,+Դուրս է թափում լեղիս:
14 Ես ասես պատ լինեմ, որի վրա նա ճեղքեր է բացում,Ռազմիկի պես ինձ վրա է գրոհում:
15 Քուրձ եմ կարել, որ մարմինս* ծածկեմ,+Արժանապատվությունս* հողն եմ դրել:+
16 Լացելուց կարմրել է երեսս,+Եվ մռայլ ստվեր* է իջել աչքերիս:
17 Այնինչ ես երբևէ չեմ գործել բռնությունԵվ մաքուր սրտով եմ աղոթում:
18 Ո՛վ երկիր, մի՛ ծածկիր արյունս,+Թող երբևէ չլռի աղաղակս:
19 Բայց հիմա էլ հօգուտ ինձ վկայություն տվող կա երկնքում,Իմ դատը պաշտպանող կա բարձունքներում:
20 Ընկերներս ծաղրում են ինձ,+Իսկ ես արտասվելով Աստծուն եմ դիմում:*+
21 Թող ինչ-որ մեկը վճիռ կայացնի Աստծու և մարդու միջև,Ինչպես որ կկայացներ մարդու և իր դրացու միջև:+
22 Ինձ մնացել է ընդամենը մի քանի տարի,Եվ ես շուտով կբռնեմ անդառնալի ուղին»:+
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Եղիփազին:
^ Բռց.՝ «մաշկս»:
^ Կամ՝ «Ուժս»: Բռց.՝ «Եղջյուրս»:
^ Կամ՝ «մահվան ստվեր»:
^ Կամ հնարավոր է՝ «աչքերս անքուն նայում են Աստծուն»: