Հոբ 2։1-13
2 Այդ դեպքերից հետո՝ այն օրը, երբ ճշմարիտ Աստծու որդիները*+ ներկայացան Եհովայի առաջ,+ Սատանան էլ եկավ ու կանգնեց նրանց մեջ՝ Եհովայի առաջ:+
2 Եհովան հարցրեց Սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»: Սատանան պատասխանեց Եհովային. «Ման էի գալիս երկրի վրա, տեղից տեղ գնում»:+
3 Եհովան հարցրեց Սատանային. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին: Երկրի վրա նրա նման անարատ,* ուղղամիտ,+ աստվածավախ և չարից հեռու մնացող մարդ չկա: Նա հաստատակամորեն ինձ նվիրված է մնում,*+ թեև դու հրահրում ես,+ որ առանց պատճառի կործանեմ նրան»:
4 Բայց Սատանան պատասխանեց Եհովային. «Կաշի՝ հանուն կաշվի փրկության:* Նա իր ողջ ունեցածը կտա, միայն թե իր կյանքը* պահպանի:
5 Բայց հիմա ձեռքդ մեկնիր և վնաս հասցրու նրա ոսկրերին ու մարմնին, և նա հաստատ կանիծի քեզ հենց քո աչքի* առաջ»:+
6 Այդ ժամանակ Եհովան ասաց Սատանային. «Նրան քո ձեռքն* եմ հանձնում: Միայն թե նրա կյանքը չխլես»:
7 Այսպիսով՝ Սատանան հեռացավ Եհովայի մոտից ու Հոբին ոտքից գլուխ ցավոտ թարախապալարներով պատուհասեց:+
8 Հոբը նստել էր մոխրի մեջ և կավի մի բեկոր առած՝ ինքն իրեն քերում էր:+
9 Ի վերջո նրա կինն ասաց նրան. «Դեռ հաստատակամորեն նվիրվա՞ծ ես մնում Աստծուն:* Անիծի՛ր Աստծուն և մեռի՛ր»:
10 Բայց նա ասաց. «Անմիտ կնոջ պես ես խոսում: Ի՞նչ է, ճշմարիտ Աստծուց պետք է միայն բարիքն ընդունենք, իսկ չարիքը չընդունե՞նք»:+ Չնայած այս ամենին՝ Հոբն իր խոսքերով մեղք չգործեց:+
11 Հոբի գլխին եկած փորձանքների մասին լսեցին նրա երեք ընկերները՝* թեմանացի Եղիփազը,+ սովեցի+ Բաղդատը+ և նաամացի Սոֆարը:+ Ամեն մեկն իր բնակավայրից ճանապարհ ընկավ, որ գա: Նրանք պայմանավորվեցին հանդիպել իրար ու միասին գնալ Հոբին ցավակցելու և մխիթարելու:
12 Երբ հեռվից տեսան նրան, չճանաչեցին: Նրանք, բարձրաձայն լաց լինելով, պատռեցին իրենց հագուստը և սկսեցին իրենց գլխավերևում հող շաղ տալ:+
13 Հետո նստեցին գետնին՝ Հոբի կողքին, և յոթ օր ու յոթ գիշեր նստած մնացին: Այդ ընթացքում ոչ մեկը մի խոսք անգամ չասաց նրան, որովհետև նրանք տեսնում էին, թե որքան ուժգին էր նրա ցավը:+
Ծանոթագրություններ
^ Եբր. արտահայտությունը վերաբերում է հրեշտակներին:
^ Կամ՝ «Աստծուն նվիրված»:
^ Կամ՝ «անարատ է մնում»:
^ Բռց.՝ «Կաշվի համար կաշի»:
^ Կամ՝ «հոգին»:
^ Բռց.՝ «երեսի»:
^ Կամ՝ «տնօրինությանը»:
^ Կամ՝ «անարա՞տ ես մնում»:
^ Կամ՝ «ծանոթները»: