Հոբ 22։1-30

  • Եղիփազի երրորդ խոսքը (1-30)

    • «Կարո՞ղ է արդյոք մարդն Աստծուն պիտանի լինել» (2, 3)

    • Հոբին մեղադրում է ագահության և անարդարության մեջ (6-9)

    • «Եթե վերադառնաս դեպի Ամենակարողը, կրկին կբարգավաճես» (23)

22  Թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.   «Կարո՞ղ է արդյոք մարդն Աստծուն պիտանի լինել: Եթե անգամ մարդն իմաստուն է, Աստծուն ի՞նչ օգուտ կարող է բերել:+   Ամենակարողին ի՞նչ,* որ դու արդար ես,Կամ մի՞թե նա շահ ունի քո անարատ ընթացքից:+   Մի՞թե աստվածավախ լինելուդ համար նա քեզ կպատժերԿամ քեզ հետ դատավեճի մեջ կմտներ:   Չէ՞ որ պատժվելուդ պատճառն այն է, որ շատ մեծ է քո անօրենությունը,Եվ վերջ չունեն քո հանցանքները:+   Դու տեղի-անտեղի քո եղբայրներից գրավ ես վերցնում,Մարդկանց հագուստները հանում ես ու նրանց մերկ թողնում:+   Ջուր չես տալիս հոգնածին,Ուտելիք չես տալիս քաղցածին:+   Զորավոր մարդն է երկրին տիրում,+Առանձնաշնորհյալն է այնտեղ բնակվում:   Իսկ այրիներին դու դատարկաձեռն ճամփու ես դրելԵվ որբերին վնաս ես պատճառել:* 10  Դրա համար էլ ծուղակներով* շրջապատված ես,+Եվ հանկարծահաս սարսափները ահաբեկում են քեզ: 11  Այնպիսի խավարի մեջ ես, որ չես կարողանում տեսնել,Հեղեղը ծածկում է քեզ: 12  Աստված երկնքի բարձունքներում է, չէ՞: Նայիր, թե որքան բարձր են բոլոր աստղերը: 13  Իսկ դու ասում ես. «Աստված ի՞նչ գիտի: Նա ի՞նչ կարող է տեսնել թանձր մշուշի միջից, որ դատի: 14  Երբ նա շրջում է երկնակամարով,Ամպերը փակում են նրա տեսադաշտը, և նա ոչինչ չի տեսնում»: 15  Մի՞թե գնալու ես այն ճանապարհով,Որով հնում գնացել են անօրենները՝ 16  Մարդիկ, որոնք վաղաժամ մահացել են,Որոնց հեղեղը քշել-տարել է:*+ 17  Նրանք ճշմարիտ Աստծուն ասում էին՝ «Մեզ հետ գործ չունես»,Նաև ասում էին՝ «Ամենակարողն ի՞նչ կարող է անել մեզ»: 18  Այնինչ նրանց տները նա էր բարիքներով լցրել (Անօրենների այս մտածելակերպն ինձ խորթ է): 19  Արդարները կտեսնեն նրանց կործանումը և կհրճվեն,Անմեղները նրանց կծաղրեն ու կասեն. 20  «Մեր թշնամիները կործանվեցին,Ինչ էլ մնաց նրանցից, կրակը կլափի»: 21  Ճանաչիր Աստծուն և խաղաղություն կվայելես,Այդժամ բարիք կճաշակես: 22  Ընդունիր նրա բերանից դուրս եկած օրենքը,Սրտիդ մեջ պահիր նրա խոսքերը:+ 23  Եթե վերադառնաս դեպի Ամենակարողը, կրկին կբարգավաճես:+ Եթե անարդարությունը քո վրանից հեռացնես, 24  Եթե քո ոսկին* հողը դնես,Օֆիրի+ ոսկին ժայռոտ կիրճերը գցես, 25  Այդ ժամանակ Ամենակարո՛ղը կդառնա քո ոսկին,Քո ամենաընտիր արծաթը նա՛ կլինի: 26  Ամենակարողը քո ուրախության աղբյուրը կլինի,Դու վստահությամբ Աստծուն կդիմես:* 27  Կաղաչես նրան, ու նա կլսի քեզ,Եվ դու երդումներդ կկատարես: 28  Ինչ էլ մտադրես, կհաջողվի,Ճանապարհներիդ վրա լույս կփայլի: 29  Եթե մեծամտաբար խոսես, կստորացվես,Մինչդեռ խոնարհին Աստված կփրկի: 30  Նա կազատի նրանց, ովքեր անմեղ են,Այնպես որ, եթե ձեռքերդ մաքուր լինեն, անկասկած կփրկվես»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ամենակարողին ուրախացնո՞ւմ է»:
Կամ՝ «անհայր երեխաների թևերը ջարդել ես»:
Բռց.՝ «թռչնի թակարդներով»:
Կամ՝ «Որոնց հիմքը հեղեղը քշել-տարել է»:
Կամ՝ «ոսկու բնակտորները»:
Բռց.՝ «երեսդ դեպի Աստված կբարձրացնես»: