Հոբ 6։1-30
6 Այդ ժամանակ Հոբը պատասխանեց.
2 «Ա՜խ, եթե միայն իմ ողջ տառապանքը+ կշռվեր,Դժբախտությանս հետ միասին կշեռքին դրվեր...
3 Հիմա այն ծովի ավազից էլ ծանր է,Դրա համար էլ խոսքերս անսանձ* են:+
4 Ամենակարողի թունավոր նետերն ինձ խոցել են,Ներսս դրանց թույնով է լցվել:+
Աստծու բերած սարսափները ինձ պաշարել են:
5 Մի՞թե վայրի էշը+ հուսահատ կզռա, եթե ուտելու խոտ ունենա,Կամ մի՞թե ցուլը ողբաձայն կբառաչի, եթե կեր ունենա:
6 Մի՞թե հնարավոր է առանց աղ ուտել անհամ բաներըԿամ հաճույքով համտեսել տուղտի* հյութը:
7 Այդպիսի բաների դիպչելուց ես հրաժարվում եմ,Դրանք ասես փչացած ուտելիք լինեն:
8 Երանի՜ թե խնդրանքս կատարվեր,Եվ Աստված ցանկությունս իրականացներ:
9 Երանի՜ թե Աստված կամենար ինձ կործանել,Իր ձեռքը մեկներ ու կյանքիս վերջ դներ:+
10 Դա արդեն իսկ ինձ համար մխիթարություն կլիներ:
Չնայած տանջալից ցավերին՝ ես ուրախությունից կցատկոտեի,Քանի որ Սուրբ Աստծու+ ասածները չեմ մերժում երբեք:
11 Մի՞թե ես այդքան ուժ ունեմ, որ շարունակեմ սպասել,+Մի՞թե որևէ լավ բանի հույս ունեմ, որ շարունակեմ ապրել:
12 Քա՞ր եմ, ի՞նչ է,Կամ մի՞թե մարմինս երկաթից* է:
13 Մի՞թե կարող եմ ինչ-որ կերպ օգնել ինքս ինձ,Երբ զրկվել եմ օգնության ամեն միջոցից:
14 Նա, ով հրաժարվում է հավատարիմ սեր դրսևորել դրացու հանդեպ,+Ի վերջո կկորցնի նաև վախը Ամենակարողի հանդեպ:+
15 Ընկերներս* անհուսալի+ գտնվեցին ձյան հալոցքի ջրերի պես,Ձյան հալոցքի ջրերի պես, որ ցամաքում են:
16 Դրանք պղտորվում են սառույցի հալոցքիցԵվ վարարում իրենց մեջ լցված հալվող ձներից,
17 Բայց գալիս է ժամանակը, ցամաքում-վերանում են,Շոգ եղանակին չորանում են:
18 Ոլոր-մոլոր է դրանց ընթացքը,Հոսում են դեպի անապատ ու չքանում են:
19 Թեմայի+ քարավանները դրանց են փնտրում,Սաբայից+ եկած ճամփորդները դրանց են սպասում:
20 Դրանց վրա հույս դնելով՝ նրանք ամոթով են մնում,Գալով այնտեղ՝ միայն հիասթափություն են ապրում:
21 Ինձ համար դուք հենց այդպիսին եղաք,+Տեսաք՝ ինչ սարսափելի է իմ դժբախտությունը, և վախեցաք:+
22 Մի՞թե ձեզ ասել եմ՝ «Մի բան տվեք ինձ»,Կամ խնդրել, որ ինձ օգնելու համար ինչ-որ մեկին նվեր տաք ձեր ունեցվածքից:
23 Խնդրե՞լ եմ, որ ազատեք ինձ թշնամու ձեռքիցՈւ փրկեք* ինձ հալածողներից:
24 Խրատեք ինձ, ես լուռ կմնամ,+Օգնեք՝ սխալս հասկանամ:
25 Անկեղծ ու ճիշտ խոսքերը ցավ չեն պատճառում,+Իսկ ձեր քննադատությունը ի՞նչ օգուտ է բերում:+
26 Կարծում եք՝ տեղի՞ն է քննադատել իմ խոսքերը,Հուսալքված մարդու խոսքերը,+ որ քամի են:
27 Դուք անգամ որբի վրա վիճակ* կգցեք,+Ձեր իսկ ընկերոջն էլ կծախեք:+
28 Ուստի հիմա ինձ նայեք,Ես ձեր երեսին սուտ չեմ ասի երբեք:
29 Խնդրում եմ, մեկ անգամ էլ մտածեք.
Իմ մասին սխալ դատողություններ մի՛ արեք:
Այո՛, մեկ անգամ էլ մտածեք.
Արդարությունս մինչև հիմա անխախտ է:
30 Չէ՞ որ լեզուս սխալ բաներ չի խոսում,Չէ՞ որ ես գիտեմ՝* ինչ ցավ եմ կրում»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «անխոհեմ», «անմտածված»:
^ Բույսի տեսակ, որը պարունակում է անհամ լորձանյութ:
^ Բռց.՝ «պղնձից»:
^ Բռց.՝ «Եղբայրներս»:
^ Բռց.՝ «փրկագնեք»:
^ Բռց.՝ «քիմքս զանազանում է»: