Հռոմեացիներ 6։1-23
6 Ուրեմն ի՞նչ ասենք: Շարունակե՞նք մեղք գործել, որ Աստծու անզուգական բարությունն* ավելի շատ դրսևորվի մեր հանդեպ:
2 Իհա՛րկե ոչ: Ինչպե՞ս կարող ենք շարունակել մեղքի մեջ ապրել,+ երբ մեղք գործելու հարցում մենք մեզ մեռած ենք համարում:+
3 Չգիտե՞ք, որ երբ բոլորս մկրտվեցինք Քրիստոս Հիսուսի հետ միավորվելու համար,*+ մկրտվեցինք նաև նրա մահվանը բաժնեկից լինելու համար:*+
4 Եվ քանի որ մկրտվեցինք Քրիստոսի մահվանը բաժնեկից լինելու համար, նրա հետ էլ թաղվեցինք,+ որպեսզի նոր կյանքով ապրենք, ինչպես Քրիստոսը, որին Հայրը հարություն տվեց իր փառահեղ զորությամբ:+
5 Եթե նրա հետ միավորվեցինք՝ մահանալով նրա պես,*+ ապա, անկասկած, նրա հետ կմիավորվենք նաև, երբ հարություն առնենք նրա պես:+
6 Մենք գիտենք, որ մեր հին անձնավորությունը Քրիստոսի հետ միասին սյանը գամվեց,+ որպեսզի մեր մեղավոր մարմինը չիշխի մեզ վրա+, և այլևս չլինենք մեղքի ծառան:+
7 Չէ՞ որ նա, ով մահանում է, ազատվում է մեղքից:*
8 Քանի որ մահացանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նաև կապրենք նրա հետ:
9 Գիտենք, որ Քրիստոսը, ով արդեն հարություն է առել,+ այլևս չի մահանա.+ մահն այլևս իշխանություն չունի նրա վրա:
10 Նա մահացավ, որ վերացնի մեղքը, ու էլ երբեք չի մահանա:+ Եվ հիմա նա ապրում է Աստծու կամքը կատարելու համար:
11 Այդպես էլ դուք համարեք, որ մեռած եք մեղք գործելու հարցում և պետք է ապրեք Աստծու կամքն անելու համար որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ:+
12 Այնպես որ թույլ մի՛ տվեք, որ մեղքը շարունակի իշխել* ձեզ վրա+ և ստիպի ձեզ հնազանդվել ձեր մարմնի ցանկություններին:
13 Ձեր մարմինները մի՛ ծառայեցրեք մեղքին որպես սխալն անելու գործիքներ,* այլ հանձնեք Աստծուն, որ ծառայեցնեք որպես ճիշտն անելու գործիքներ՝* գիտակցելով, որ կենդանացել եք մահացածների միջից:+
14 Չպետք է թույլ տաք, որ մեղքը ձեր տերը դառնա, ինչ է թե Օրենքի տակ չեք,+ այլ Աստծու անզուգական բարությունն եք վայելում:+
15 Եթե մենք Օրենքի տակ չենք և Աստծու անզուգական բարությունն ենք վայելում, մի՞թե պետք է եզրակացնենք, որ կարող ենք մեղք գործել:+ Իհա՛րկե ոչ:
16 Չգիտե՞ք, որ եթե ինքներդ ձեզ հանձնում եք ինչ-որ մեկին՝ նրան հնազանդվելով ինչպես ծառա, ապա ում որ հնազանդվում եք, նրա ծառան էլ դառնում եք:+ Եթե մեղքի ծառան եք,+ կգնաք դեպի մահ,+ իսկ եթե Աստծու ծառան եք ու հնազանդվում եք նրան, ապա կգնաք դեպի արդարություն:
17 Բայց շնորհակալ ենք Աստծուն, որ թեև մի ժամանակ մեղքի ծառաներ էիք, սակայն հիմա ի սրտե հնազանդվում եք Աստծուն և հետևում եք այն ամենին, ինչ նա սովորեցրել է ձեզ:*
18 Այո՛, ազատվելով մեղքից՝+ դուք արդարության ծառաներ եք դարձել:+
19 Քանի որ անկատար եք, կյանքից վերցրած օրինակներով եմ խոսում. ինչպես որ ձեր մարմինը ծառայեցնում էիք անմաքրությանն ու անօրենությանը և արդյունքում անօրեն գործեր էիք անում, այնպես էլ հիմա ձեր մարմինը ծառայեցրեք արդարությանը, որ սուրբ գործեր անեք:+
20 Երբ մեղքի ծառաներ էիք, պարտավորված չէիք ճիշտն անել:
21 Ի՞նչ պտուղներ էիք բերում այդ ժամանակ: Բաներ, որոնց համար հիմա ամաչում եք, և որոնց վերջը մահ է:+
22 Սակայն հիմա, երբ ազատվել եք մեղքից և դարձել եք Աստծու ծառա, ձեր բերած պտուղները սուրբ գործեր են,+ որոնց վերջը հավիտենական կյանք է:+
23 Մեղքը մեզ որպես վճար մահ է տալիս,+ իսկ Աստված մեզ որպես պարգև հավիտենական կյանք է տալիս+ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով:+
Ծանոթագրություններ
^ Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
^ Բռց.՝ «մկրտվեցինք Քրիստոս Հիսուսում»:
^ Բռց.՝ «նրա մահվան մեջ»:
^ Բռց.՝ «նրա հետ»:
^ Կամ՝ «նրա մեղքը ներվում է»:
^ Կամ՝ «իշխել որպես թագավոր»:
^ Բռց.՝ «անարդարության զենքեր»:
^ Բռց.՝ «արդարության զենքեր»:
^ Բռց.՝ «հնազանդվում եք այն ուսմունքին, որին դուք հանձնվեցիք»: