Ղուկաս 12։1-59

  • Փարիսեցիների թթխմորը (1-3)

  • Աստծուց վախեցեք, ոչ թե մարդկանցից (4-7)

  • Բացահայտ ասեք, որ Քրիստոսի աշակերտն եք (8-12)

  • Անխոհեմ հարուստ մարդու մասին առակը (13-21)

  • Այլևս մի՛ մտահոգվեք (22-34)

    • Փոքր հոտ (32)

  • Հարկավոր է արթուն ու զգոն լինել (35-40)

  • Հավատարիմ և անհավատարիմ տնտեսը (41-48)

  • Ոչ թե խաղաղություն, այլ բաժանում (49-53)

  • Հարկավոր է վերլուծել ժամանակների իրադարձությունների նշանակությունը (54-56)

  • Վեճը հարթելը (57-59)

12  Այդ ընթացքում հազարավոր մարդիկ եկան. հավաքվածներն այնքան շատ էին, որ իրար ոտք էին տրորում: Հիսուսը, դիմելով իր աշակերտներին, ասաց. «Զգուշացե՛ք փարիսեցիների թթխմորից, այսինքն՝ կեղծավորությունից:+  Չկա խնամքով թաքցված մի բան, որ չբացահայտվի, և չկա մի գաղտնիք, որ հայտնի չդառնա:+  Ուստի ինչ որ ասեք մթության մեջ, օրը ցերեկով լսելի կլինի բոլորին, և ինչ որ շշուկով ասեք սենյակներում, տանիքներից կքարոզվի:  Ի՛մ ընկերներ,+ ասում եմ ձեզ. մի՛ վախեցեք նրանցից, ովքեր կարող են սպանել ձեզ,* սակայն դրանից հետո ուրիշ ոչինչ չեն կարող անել:+  Բայց ասեմ, թե ումից պետք է վախենաք. վախեցեք Նրանից, ով իշխանություն ունի ոչ միայն սպանելու ձեզ, այլև մեկընդմիշտ կործանելու գեհենում:*+ Այո՛, ասում եմ ձեզ. հենց Նրանից է, որ պետք է վախենաք:+  Հինգ ճնճղուկը չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով* է վաճառվում: Սակայն Աստված նրանցից ոչ մեկին չի մոռանում:*+  Իսկ ինչ վերաբերում է ձեզ, նույնիսկ ձեր գլխի ամեն մի մազն է հաշվված:+ Այնպես որ մի՛ մտահոգվեք. դուք բազում ճնճղուկներից էլ թանկ եք:+  Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով մարդկանց առաջ բացահայտ ասի, որ իմ աշակերտն է,+ մարդու Որդին էլ Աստծու հրեշտակների առաջ կասի, որ նա իր աշակերտն է:+  Իսկ ով ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ Աստծու հրեշտակների առաջ:+ 10  Եթե մեկը մարդու Որդու դեմ որևէ բան ասի, կներվի, բայց ով որ անարգական բան ասի սուրբ ոգու դեմ, չի ներվի:+ 11  Երբ ձեզ տանեն հանրության* առաջ դատելու, կանգնեցնեն պետական պաշտոնյաների ու իշխանությունների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես և ինչ եք խոսելու ի պաշտպանություն ձեզ կամ ինչ պատասխան եք տալու,+ 12  քանի որ այդ պահին* սուրբ ոգին ձեզ կսովորեցնի, թե ինչ ասեք»:+ 13  Այդ ժամանակ ամբոխի միջից մի մարդ ասաց. «Ուսուցի՛չ, եղբորս ասա՝ թող ժառանգությունը բաժանի ինձ հետ»: 14  Հիսուսն ասաց. «Ո՞վ է ինձ դատավոր կամ միջնորդ նշանակել ձեզ համար»: 15  Եվ հավաքվածներին ասաց. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք ագահության ամեն դրսևորումից,+ որովհետև մարդ ինչքան էլ շատ ունենա, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»:+ 16  Ապա նրանց մի առակ պատմեց. «Մի հարուստ մարդ կար, որի հողը առատ բերք տվեց: 17  Եվ նա մտածեց. «Հիմա ի՞նչ անեմ, այսքան բերքն ամբարելու տեղ չունեմ»: 18  Հետո ասաց. «Ահա թե ինչ կանեմ.+ ամբարներս կքանդեմ ու ավելի մեծերը կկառուցեմ, հետո դրանց մեջ կհավաքեմ իմ ամբողջ հացահատիկն ու մյուս բարիքները 19  և ինքս ինձ կասեմ. «Երկար տարիների համար կուտակած շատ բարիքներ ունես. էլ հոգս մի՛ արա, կեր, խմիր ու վայելիր կյանքդ»»: 20  Բայց Աստված ասաց նրան. «Անխոհե՛մ, այս գիշեր կզրկվես կյանքիցդ: Ո՞ւմ է մնալու քո կուտակածը»:+ 21  Այդպես էլ կլինի այն մարդուն, ով իր համար գանձ է կուտակում, բայց հարուստ չէ Աստծու աչքին»:*+ 22  Այնուհետև դիմելով իր աշակերտներին՝ ասաց. «Ուստի ասում եմ ձեզ. այլևս մի՛ մտահոգվեք, թե ինչ եք ուտելու կամ ինչ եք հագնելու,+ 23  քանի որ կյանքը ուտելիքից մեծ արժեք ունի, մարմինն էլ՝ հագուստից: 24  Նայեք ագռավներին. նրանք ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց:+ Չէ՞ որ դուք թռչուններից շատ ավելի թանկ եք:+ 25  Մի՞թե ձեզնից որևէ մեկը կարող է մտահոգվելով իր կյանքը թեկուզ մեկ ժամով* երկարացնել: 26  Ուրեմն եթե այդ չնչին բանն անգամ չեք կարող անել, էլ ի՞նչ իմաստ ունի մտահոգվել մնացած բաների մասին:+ 27  Նայեք, թե ինչպես են աճում շուշանները. ո՛չ աշխատում են, ո՛չ էլ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ դրանցից ոչ մեկի նման չհագնվեց:+ 28  Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, առավել ևս ձեզ կհագցնի, ո՛վ թերահավատներ: 29  Ուրեմն այլևս մի՛ անհանգստացեք, թե ինչ եք ուտելու և ինչ եք խմելու, և մտատանջությունների մեջ մի՛ ընկեք:+ 30  Այս աշխարհի մարդիկ* են, որ ջանադրաբար ձգտում են ձեռք բերել այդ բաները: Մինչդեռ ձեր Հայրը գիտի, որ այդ ամենը անհրաժեշտ է ձեզ:+ 31  Փոխարենը միշտ առաջին տեղում դրեք նրա թագավորությունը, և այդ բաները կտրվեն ձեզ:+ 32  Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ,+ որովհետև ձեր Հայրը ցանկանում է Թագավորությունը ձեզ տալ:+ 33  Վաճառեք ձեր ունեցվածքը և օգնեք կարիքավորներին:*+ Ձեռք բերեք երբեք չմաշվող քսակներ՝ անսպառ գանձեր կուտակեք երկնքում,+ որտեղ գողերը չեն կարող սողոսկել, և ցեցը չի կարող վնաս պատճառել: 34  Չէ՞ որ որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի: 35  Հագած-կապած ու պատրաստ եղեք,*+ վառ պահեք ձեր ճրագները,+ 36  ինչպես ծառաներ, որոնք սպասում են, թե երբ է իրենց տերը վերադառնալու+ հարսանիքից,+ որ երբ գա և դուռը թակի, անմիջապես բացեն նրա առաջ: 37  Երջանիկ են այն ծառաները, որոնք արթուն ու զգոն կլինեն, երբ տերը վերադառնա: Հաստատ ասում եմ. տերը փեշերը կհավաքի գոտու տակ,* սեղան կնստեցնի նրանց և սպասավորություն կանի: 38  Եթե տերը ուշ երեկոյան* կամ նույնիսկ կեսգիշերից հետո* էլ տեղ հասնի և նրանց պատրաստ գտնի, ապա երանի նրանց: 39  Մի բան հստակ է. եթե տանտերն իմանա, թե գիշերվա որ ժամին է գողը գալու, թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն:+ 40  Դուք էլ պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին կգա այն ժամանակ, երբ ձեր կարծիքով՝ հավանական չէ»:+ 41  Պետրոսն ասաց. «Տե՛ր, այդ օրինակը միայն մե՞զ է վերաբերում, թե՞ բոլորին»: 42  Տերն էլ ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն* տնտեսը,* որին տերը կնշանակի, որ իր բոլոր սպասավորներին* բավականաչափ կերակուր տա ճիշտ ժամանակին:+ 43  Երանի՜ այդ ծառային, եթե տերը նրան այդպես անելիս գտնի, երբ գա: 44  Հաստատ ասում եմ ձեզ. նա իր ողջ ունեցվածքը նրա վերահսկողությանը կհանձնի: 45  Բայց եթե երբևիցե այդ ծառան մտքում ասի՝ «Տերս ուշանում է», և սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, կերուխում անի ու հարբի,+ 46  ապա այն օրը, երբ այդ ծառան չի սպասում, և այն ժամին, որ չգիտի, նրա տերը կգա և նրան կպատժի ամենայն խստությամբ. նրան նույնը բաժին կընկնի, ինչ անհավատարիմներին: 47  Այդ ծառան, որը հասկացել էր, թե ինչ է տիրոջ կամքը, բայց պատրաստ չէր նրա գալուն և չէր արել նրա ասածը, ծեծի կարժանանա ու շատ հարվածներ կստանա:+ 48  Իսկ նա, ով առանց հասկանալու է ծեծի արժանի բաներ արել, քիչ հարվածներ կստանա: Ում շատ է տրվել, նրանից շատ կպահանջվի, և ում շատ բաներ են վստահվել, նրանից շատ բաներ էլ կպահանջվեն:+ 49  Ես եկա, որ կրակ վառեմ երկրի վրա: Հիմա այն արդեն վառված է, դրանից ավել էլ ի՞նչ ուզեմ: 50  Ինձ մի մկրտություն է սպասում, և մինչև այն չավարտվի, ես ծանր ապրումների մեջ կլինեմ:+ 51  Կարծում եք՝ եկել եմ խաղաղությո՞ւն բերելու երկրի վրա: Ո՛չ, ասում եմ ձեզ, ոչ թե խաղաղություն, այլ բաժանում:+ 52  Այսուհետ ընտանիքում բաժանում կլինի. եթե հինգ հոգի լինեն, երեքը երկուսի դեմ դուրս կգան, և երկուսը՝ երեքի: 53  Հայրը որդու դեմ դուրս կգա, իսկ որդին՝ հոր, մայրը՝ աղջկա դեմ, իսկ աղջիկը՝ մոր, սկեսուրը՝ հարսի դեմ, իսկ հարսը՝ սկեսրոջ»:+ 54  Հետո դիմելով ժողովրդին՝ Հիսուսն ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքում ամպ է հայտնվել, իսկույն ասում եք՝ «Հորդառատ անձրև է լինելու», և այդպես էլ լինում է: 55  Կամ երբ տեսնում եք, որ հարավային քամի է փչում, ասում եք՝ «Շատ շոգ է լինելու», և լինում է: 56  Կեղծավորնե՛ր, երկնքի ու երկրի արտաքին երևույթներին նայելով՝ կարողանում եք դատողություններ անել, հապա ինչպե՞ս է, որ չգիտեք՝ ինչպես վերլուծել այս ժամանակների իրադարձությունների նշանակությունը:+ 57  Ինչո՞ւ դատողություններ չեք անում, որ հասկանաք՝ ինչ է հարկավոր անել: 58  Օրինակ, երբ ձեր դեմ դատական գործ բացած մեկի հետ գնում եք իշխանավորի մոտ, ճանապարհին պետք է ջանաք վեճը հարթել նրա հետ, որ հետո ձեզ չտանի դատավորի մոտ, այլապես դատավորը ձեզ կհանձնի դատավճիռն իրականացնողին, նա էլ ձեզ բանտ կգցի:+ 59  Ասում եմ ձեզ. այնտեղից դուրս չեք գա, քանի դեռ ձեր պարտքը չեք վճարել մինչև վերջին լուման»:*

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մարմինը»:
Բռց.՝ «սպանելուց հետո գեհենը գցել»: Բառարանում տես «Գեհեն»:
Բռց.՝ «երկու ասսարիոնով»: Տես հավելված Բ14:
Կամ՝ «անտեսում»:
Կամ հնարավոր է՝ «ժողովարանների»:
Բռց.՝ «հենց այդ ժամին»:
Այսինքն՝ հարուստ չէ այն բաներով, որ կարևոր են Աստծու աչքին:
Բռց.՝ «մեկ կանգունով»: Տես հավելված Բ14:
Այսինքն՝ Աստծուն չծառայող մարդիկ:
Կամ՝ «գթասրտության նվերներ տվեք»: Բառարանում տես «Գթասրտության նվերներ»:
Բռց.՝ «Թող ձեր մեջքերը գոտևորված լինեն»:
Կամ՝ «գոտին կկապի»:
Բռց.՝ «երրորդ պահին»: Այսինքն՝ կեսգիշերից մինչև գիշերվա մոտ ժ. 3:00-ն:
Բռց.՝ «երկրորդ պահին»: Այսինքն՝ երեկոյան մոտ ժ. 9:00-ից մինչև կեսգիշեր:
Կամ՝ «խոհեմ»:
Կամ՝ «տան կառավարիչը»:
Կամ՝ «իր տան բոլոր ծառաներին»: