Սաղմոսներ 19։1-14

  • Աստծու ստեղծածներն ու նրա սահմանած օրենքները վկայություն են տալիս

    • «Երկինքը Աստծու փառքն է հռչակում» (1)

    • Աստծու կատարյալ օրենքը վերականգնում է մարդու ուժերը (7)

    • «Ներիր իմ չգիտակցված մեղքերը» (12)

Նվագավարին: Դավթի երգը: 19  Երկինքը Աստծու փառքն է հռչակում,+Եվ երկնակամարը նրա ձեռքի գործի մասին է պատմում:+   Ամեն օր նրանցից գովասանքի խոսքեր են բխում,Ամեն գիշեր նրանք Աստծու մասին գիտելիքներ են հայտնում:   Անխոս ու անբարբառ են պատմում,Նրանցից ձայն չի լսվում:   Նրանց վկայությունը ողջ երկրով մեկ է տարածվել,*Նրանց պատմածը աշխարհի ծայրերն է հասել:+ Արևի համար Աստված վրան կանգնեցրեց երկնքում.   Այն դուրս է գալիս,Ինչպես փեսան՝ ամուսնական ննջարանից,Եվ զորավոր մարդու պես՝ հրճվանքով վազում է իր ուղին:   Այն դուրս է գալիս երկնքի մի ծայրիցԵվ իր պտույտն ավարտում մյուս ծայրում:+ Ոչինչ չի ծածկվում նրա ջերմությունից:   Եհովայի օրենքը կատարյալ է,+ վերականգնում է մարդու ուժերը:+ Եհովայի սովորեցրածը* վստահարժան է,+ անփորձին իմաստուն է դարձնում:+   Եհովայի հրահանգները արդար են, ուրախացնում են սիրտը,+Եհովայի պատվիրանները անարատ են, լուսավորում են աչքերը:+   Եհովայի հանդեպ վախը+ մաքուր է,* այն հարատև է: Եհովայի վճիռները ճիշտ են, լիովին արդարացի:+ 10  Այս բոլորը ավելի ցանկալի են, քան ոսկին,Քան մեծաքանակ զտված ոսկին,+Եվ ավելի քաղցր են, քան մեղրը,Քան մեղրամոմից ծորացող մեղրը:+ 11  Դրանք քո ծառային սխալ ուղուց հետ են պահում,+Դրանք պահողները մեծ վարձատրություն են ստանում:+ 12  Ո՞վ կարող է նկատել իր բոլոր սխալները:+ Ներիր իմ չգիտակցված մեղքերը: 13  Հետ պահիր ծառայիդ հանդուգն վարքից,+Թույլ մի՛ տուր, որ այն իշխի ինձ:+ Այդ ժամանակ ես կլինեմ անբիծ+Եվ զերծ կմնամ ծանր մեղքերից:* 14  Թող բերանիս խոսքերը և խորունկ մտքերսՀաճելի լինեն քեզ,+ ո՛վ Եհովա, իմ Ժա՛յռ,+ իմ Փրկի՛չ:*+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Նրանց չափման լարը ողջ երկրով մեկ է ձգվել»:
Կամ՝ «հիշեցումը»:
Այսինքն՝ ամեն առումով լավ է:
Կամ՝ «շատ հանցանքներից»:
Կամ՝ «Փրկագնո՛ղ»: