Տիտոս 2։1-15
2 Իսկ դու շարունակիր ուսուցանել այն ամենը, ինչը ներդաշնակ է ճիշտ* ուսմունքին:+
2 Թող տարեց տղամարդիկ չափավոր լինեն իրենց սովորությունների մեջ, լինեն լրջամիտ, ողջամիտ, ամուր* հավատ ունենան, սիրեն ուրիշներին և դիմացկուն մնան դժվարությունների բախվելիս:
3 Տարեց կանայք էլ թող արժանավայել վարմունք ունենան, չլինեն զրպարտող, գինուն գերի, այլ սովորեցնեն բարին անել,
4 երիտասարդ կանանց խորհուրդ տան, որ սիրեն իրենց ամուսիններին ու երեխաներին,
5 լինեն ողջամիտ, բարոյապես մաքուր, տնարար ու բարի և ենթարկվեն իրենց ամուսիններին,+ որպեսզի ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն:
6 Երիտասարդ տղամարդկանց էլ շարունակաբար հորդորիր, որ լինեն ողջամիտ:+
7 Եվ դու ինքդ ամեն հարցում ճիշտ վարվելու օրինակ եղիր: Սովորեցրու անաղարտ ճշմարտությունը* ամենայն լրջամտությամբ,+
8 և խոսքդ թող պատշաճ* լինի, որ ոչ մի քննադատության տեղիք չտաս:+ Այդ դեպքում հակառակվողները ամոթով կմնան ու չեն կարողանա որևէ բացասական բան ասել մեր մասին:+
9 Ծառաներին* հորդորիր, որ ամեն ինչում ենթարկվեն իրենց տերերին,+ ձգտեն գոհացնել նրանց, ոչ թե հակաճառեն:
10 Թող նրանք իրենց տերերից ոչինչ չգողանան,+ այլ փաստեն, որ լիովին վստահելի են, որպեսզի ամեն առումով զարդարեն մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը:+
11 Չէ՞ որ Աստված անզուգական բարություն* է դրսևորել՝ փրկություն շնորհելով ամեն տեսակ մարդկանց:+
12 Դա մեզ մղում* է մերժել Աստծուն տհաճ վարվելակերպն ու աշխարհին բնորոշ ցանկությունները+ և այս ժամանակներում* ապրել ողջամտությամբ, արդարությամբ* և Աստծու հանդեպ նվիրվածությամբ:+
13 Եկեք այդպես վարվենք, մինչ սպասում ենք, որ մեր սքանչելի հույսն իրականանա,+ և որ իրենց փառքը ցույց տան մեր մեծն Աստված ու մեր Փրկիչը՝ Քրիստոս Հիսուսը,
14 ով իր կյանքը տվեց մեզ համար,+ որ ազատի*+ ամեն տեսակ անօրենությունից և մեզ մաքրելով՝ դարձնի իր հատուկ սեփականությունը՝ մի ժողովուրդ, որը եռանդով է լցված բարին գործելու համար:+
15 Շարունակիր խոսել այս ամենի մասին, հորդորել և ուղղել, քանի որ լիակատար իրավասություն ունես այդպես վարվելու:+ Թույլ մի՛ տուր, որ քեզ վերևից նայեն:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «առողջ»:
^ Բռց.՝ «առողջ»:
^ Կամ հնարավոր է՝ «Սովորեցրու մաքուր մղումներով»:
^ Կամ՝ «առողջ», «օգտակար»:
^ Բռց.՝ «Ստրուկներին»:
^ Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
^ Բռց.՝ «սովորեցնում»:
^ Կամ՝ «Աստծու արդար չափանիշներին ներդաշնակ»:
^ Բռց.՝ «փրկագնի»: