1 Հովհաննես 4։1-21

  • Ստուգեք ամեն խոսք՝ տեսնելու համար, թե այն իրո՞ք Աստծուց է (1-6)

  • Ճանաչել և սիրել Աստծուն (7-21)

    • «Աստված սեր է» (8, 16)

    • Սիրո մեջ վախ չկա (18)

4  Սիրելինե՛ր, ներշնչմամբ փոխանցված ամեն խոսքի* մի՛ հավատացեք,+ այլ ստուգեք՝ տեսնելու համար, թե այն իրո՞ք Աստծուց է,+ որովհետև աշխարհում բազմաթիվ կեղծ մարգարեներ են ի հայտ եկել:+  Ահա թե ինչպես կարող ենք իմանալ՝ որևէ խոսք Աստծու ներշնչմամբ է փոխանցված, թե ոչ. ցանկացած խոսք, որը հաստատում է, որ Հիսուս Քրիստոսը մարմնով է եկել, Աստծուց է,+  իսկ այն խոսքը, որը չի հաստատում Հիսուսի մասին այդ բանը, Աստծուց չէ.+ այն հակաքրիստոսից է: Եվ դուք գիտեք, որ նա ասելու էր այդպիսի խոսքեր,+ ու դրանք արդեն աշխարհում են:+  Դուք Աստծուց եք, զավակնե՛ր, և հաղթեցիք նրանց,*+ որովհետև Նա, ով միավորված է ձեզ հետ,+ ավելի մեծ է, քան նա, ով միավորված է աշխարհի հետ:+  Նրանք աշխարհից են,+ դրա համար էլ աշխարհին բնորոշ բաների մասին են խոսում, և աշխարհը լսում է նրանց:+  Մենք Աստծուց ենք: Ով ճանաչում է Աստծուն,+ լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ:+ Ահա այսպես ենք ճշմարիտ խոսքերը տարբերում կեղծ խոսքերից:+  Սիրելինե՛ր, եկեք սիրենք իրար,+ որովհետև սերն Աստծուց է, և նա, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն:+  Իսկ ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, որովհետև Աստված սեր է:+  Աստված իր սերը մեր հանդեպ այսպես դրսևորեց. իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց,+ որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք:+ 10  Ահա թե որն է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության* զոհ+ մեր մեղքերի համար:+ 11  Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պարտավոր ենք իրար սիրել:+ 12  Ոչ ոք երբեք չի տեսել Աստծուն:+ Եթե սիրում ենք իրար, Աստված մեզ հետ է, և նրա սերը մեր մեջ կատարյալ է դառնում:+ 13  Նա մեզ տվել է իր ոգին, և դրանից իմանում ենք, որ միավորված ենք նրա հետ, և նա էլ՝ մեզ հետ: 14  Բացի այդ՝ մենք ինքներս ենք տեսել ու վկայում ենք, որ Հայրը իր Որդուն ուղարկեց որպես աշխարհի փրկչի:+ 15  Ով ընդունում է, որ Հիսուսն Աստծու Որդին է,+ Աստված միավորված է մնում նրա հետ, և նա էլ՝ Աստծու հետ:+ 16  Մենք իմացանք, որ Աստված սիրում է մեզ, և հավատացինք դրան:+ Աստված սեր է,+ և նա, ով հարատև սեր է դրսևորում, միավորված է մնում Աստծու հետ, Աստված էլ միավորված է մնում նրա հետ:+ 17  Այսպես սերը կատարյալ է դառնում մեր մեջ, որպեսզի Դատաստանի օրը մենք վստահությամբ* խոսենք,+ որովհետև այս աշխարհում այնպիսին ենք, ինչպիսին Քրիստոսն է: 18  Սիրո մեջ վախ չկա.+ կատարյալ սերը վանում է վախը, որովհետև վախը կաշկանդում է: Իսկ ով վախենում է, նրա սերը կատարյալ չէ:+ 19  Մենք սիրում ենք, քանի որ առաջինը Նա սիրեց մեզ:+ 20  Եթե մեկը ասում է՝ «Ես սիրում եմ Աստծուն», մինչդեռ ատում է իր եղբորը, ստախոս է:+ Քանի որ նա, ով չի սիրում իր եղբորը,+ որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսնում:+ 21  Նա այս պատվիրանն է մեզ տվել. ով սիրում է Աստծուն, պետք է նաև իր եղբորը սիրի:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ամեն ոգու»:
Այսինքն՝ կեղծ մարգարեներին:
Կամ՝ «քավիչ»:
Կամ՝ «խոսելու ազատությամբ»: