1 Տիմոթեոս 3։1-16
3 Այն, ինչ հիմա կասեմ, ճշմարիտ է. նա, ով ձգտում է ծառայել որպես վերակացու,+ լավ գործի է ձգտում:
2 Վերակացուն պետք է լինի անմեղադրելի, ունենա միայն մեկ կին, լինի սովորությունների մեջ չափավոր, ողջամիտ,+ կարգապահ, հյուրասեր,+ ուսուցանելու ունակ,+
3 խոհեմ*+ և չպետք է լինի հարբեցող,+ բռնություն գործադրող,* կռվարար,+ փողասեր:+
4 Նա պետք է իր ընտանիքը լավ ղեկավարի, ունենա հնազանդ ու դաստիարակված երեխաներ+
5 (քանի որ եթե մեկը չգիտի՝ ինչպես ղեկավարի իր սեփական ընտանիքը, էլ ինչպե՞ս հոգ կտանի Աստծու ժողովին):
6 Նա չպետք է լինի նորահավատ,+ որ հանկարծ հպարտությամբ չլցվի ու չարժանանա այնպիսի դատավճռի, ինչպիսին Բանսարկուի համար է կայացվել:
7 Բացի այդ՝ նա պետք է լավ համբավ ունենա դրսի մարդկանց շրջանում,+ որպեսզի նրանց ամոթանքին* չարժանանա և չընկնի Բանսարկուի թակարդը:
8 Ծառայող օգնականները պետք է լինեն լրջամիտ, չլինեն երկերեսանի,* չափից շատ գինի խմող, շահամոլ,+
9 պետք է ամուր պահեն քրիստոնեական հավատը՝ սրբազան գաղտնիքը, և միևնույն ժամանակ մաքուր խիղճ ունենան:+
10 Նախ հարկավոր է ստուգել, թե արդյոք նրանք համապատասխան են այդ ծառայության համար, և եթե անմեղադրելի լինեն, ապա թող ծառայեն:+
11 Կանայք նույնպես պետք է լինեն լրջամիտ, չզրպարտող,+ իրենց սովորությունների մեջ չափավոր, ամեն ինչում հավատարիմ:+
12 Ծառայող օգնականները պետք է միայն մեկ կին ունենան, լավ ղեկավարեն իրենց երեխաներին և առհասարակ իրենց ընտանիքը:
13 Չէ՞ որ պատշաճ ձևով ծառայող տղամարդիկ լավ համբավ են ձեռք բերում և կարող են մեծ ազատությամբ խոսել Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատի մասին:
14 Ես հույս ունեմ, որ շուտով քեզ մոտ կգամ, բայց այս ամենը գրում եմ,
15 որ եթե ուշանամ էլ, իմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծու ընտանիքում,+ այսինքն՝ կենդանի Աստծու ժողովում, որը ճշմարտության սյունն ու հենարանն է:
16 Անկասկած, անչափ կարևոր է այս սրբազան գաղտնիքը, որը կապված է Աստծուն նվիրված մնալու հետ. «Նա* ի հայտ եկավ, երբ ֆիզիկական մարմնով էր,+ արդար հայտարարվեց, երբ ոգեղեն մարմնով էր,+ հայտնվեց հրեշտակներին,+ քարոզվեց ազգերի մեջ,+ աշխարհում մարդիկ հավատացին նրան,+ նա երկինք բարձրացվեց ու փառավորվեց»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «զիջողամիտ»:
^ Կամ՝ «հարվածող»: Այստեղ օգտագործված հուն. բառը կարող է նշանակել նաև ուրիշներին իր խոսքերով խոցող:
^ Կամ՝ «քննադատությանը»:
^ Կամ՝ «խոսքերի մեջ մոլորեցնող»:
^ Այսինքն՝ Հիսուսը: