2 Կորնթացիներ 6։1-18
6 Որպես Աստծու համագործակիցներ՝+ մենք նաև հորդորում ենք ձեզ. այնպես արեք, որ ձեր հանդեպ Աստծու դրսևորած անզուգական բարությունը ապարդյուն չլինի:+
2 Աստված ասում է. «Երբ եկավ բարեհաճության ժամանակը, ես լսեցի քեզ: Երբ եկավ փրկության օրը, ես քեզ օգնեցի»:+ Հիմա՛ է այդ բարեհաճության ժամանակը: Հիմա՛ է փրկության օրը:
3 Այսպիսով՝ մենք ոչ մի ձևով գայթակղության քար չենք դառնում որևէ մեկի համար, որ մեր ծառայությունը չպախարակվի,+
4 այլ բոլոր առումներով մեզ արժանավայել կերպով ենք դրսևորում որպես Աստծու ծառաներ՝+ համբերությամբ տանելով շատ փորձություններ՝ նեղություններ, զրկանքներ, դժվարություններ,+
5 ծեծ, բանտարկություն,+ ամբոխի հարձակումներ, ծանր աշխատանք, անքուն գիշերներ, քաղց:+
6 Մենք մեզ արժանավայել կերպով ենք դրսևորում՝ նաև վարվելով մաքրությամբ, ապրելով մեր իմացածի համաձայն, լինելով համբերատար+ ու բարի,+ հետևելով սուրբ ոգու առաջնորդությանը, սիրելով առանց կեղծավորության,+
7 ճշմարտությունն ասելով, Աստծու զորությանն+ ապավինելով, արդարության զենքերը+ մեր աջ ու ձախ ձեռքերում բռնած պահելով:*
8 Մենք կրում ենք թե՛ փառք, թե՛ անպատվություն, արժանանում ենք թե՛ գովասանքի, թե՛ քննադատության: Մեզ համարում են խաբեբաներ, բայց մենք ճշմարտախոսներ ենք,
9 համարում են ոչ հայտնի, բայց Աստված է մեզ ճանաչում, համարում են մեռնողներ,* բայց ահա մենք ողջ ենք,+ համարում են պատժվածներ, բայց մենք մահվան դատապարտված չենք,+
10 համարում են տխուր մարդիկ, բայց միշտ ուրախ ենք, համարում են աղքատ, բայց շատերին ենք հարստացնում, համարում են ոչինչ չունեցողներ, բայց ամեն ինչ ունենք:+
11 Ո՛վ կորնթացիներ, մենք անկեղծությամբ ենք խոսում ձեզ հետ: Մենք ձեր առաջ լայն բացել ենք մեր սրտի դռները
12 և ժլատ չենք ձեր հանդեպ մեր ջերմ սիրո հարցում,+ մինչդեռ դուք դժվարանում եք ջերմ սեր դրսևորել մեր հանդեպ:
13 Ուստի ասում եմ ձեզ, ինչպես իմ զավակներին, ի պատասխան մեր սիրո՝ դուք էլ լայն բացեք ձեր սրտի դռները:*+
14 Անհավատների հետ մեկ լծի տակ մի՛ մտեք.+ դուք անհավասար լծակից կլինեք, որովհետև ի՞նչ գործ ունի արդարությունը անօրենության հետ:+ Կամ ի՞նչ ընդհանրություն ունի լույսը խավարի հետ:+
15 Ի՞նչ համաձայնություն կարող է լինել Քրիստոսի և Բելիարի* միջև:+ Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի հավատացյալը* անհավատի հետ:+
16 Եվ ի՞նչ կապ ունի Աստծու տաճարը կուռքերի հետ:+ Չէ՞ որ մենք կենդանի Աստծու տաճարն ենք,+ ինչպես որ Աստված է ասել. «Ես կբնակվեմ նրանց մեջ+ և նրանց հետ կլինեմ:* Ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք՝ իմ ժողովուրդը»:+
17 Եհովան* նաև ասում է՝ «Ուստի դո՛ւրս եկեք նրանց միջից, զատվե՛ք և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք»,+ «Եվ ես կընդունեմ ձեզ»:+
18 «Ես ձեր հայրը կլինեմ,+ իսկ դուք իմ որդիներն ու դուստրերը կլինեք»,+– ասում է Եհովան՝ Ամենակարողը:
Ծանոթագրություններ
^ Հավանաբար, աջինը հարձակվելու համար էր, իսկ ձախինը՝ պաշտպանվելու:
^ Կամ՝ «մահվան արժանի»:
^ Բռց.՝ «ընդլայնվեք»:
^ Ծագել է եբր. մի բառից, որ նշանակում է «անպիտան»: Վերաբերում է Սատանային:
^ Կամ՝ «հավատարիմ մարդը»:
^ Բռց.՝ «նրանց մեջ կքայլեմ»:
^ Տես հավելված Ա5: