ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Ո՞ւմ ընտրել։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Մարդիկ կարևոր որոշման առաջ են կանգնած՝ ո՞ւմ ընտրել։
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Մարդկային ղեկավարների հնարավորությունները սահմանափակ են
Աստվածաշունչը մատնանշում է մի սահմանափակում, որն ունեն բոլոր մարդկային ղեկավարները.
«Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա։ Նրա ոգին դուրս է գալիս, և նա դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146։3, 4)։
Նույնիսկ ամենաընդունակ ղեկավարներն են մի օր մահանալու: Ավելին, նրանք չեն կարող երաշխավորել, որ իրենց հաջորդները կշարունակեն իրենց բարի գործերը (Ժողովող 2:18, 19)։
Իրականում, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդիկ ստեղծված չեն իրար վրա իշխելու համար։
«Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։
Իսկ կա՞ մեկը, ով կարո՛ղ է լավ ղեկավար լինել այսօր։
Ղեկավար, ով նշանակված է Աստծու կողմից
Աստվածաշնչում ասվում է, որ Աստված նշանակել է մի առաջնորդի, ով ամենաշնորհալին է ու ամենավստահելին՝ Հիսուս Քրիստոսին (Սաղմոս 2։6)։ Հիսուսը Աստծու Թագավորության Թագավորն է: Այդ Թագավորությունը մի կառավարություն է, որն իշխում է երկնքից (Մատթեոս 6։10)։
Կընտրե՞ք Հիսուսի իշխանությունը։ Աստվածաշունչը ընդգծում է այդ ընտրության կարևորությունը։
«Համբուրե՛ք որդուն [Հիսուս Քրիստոսին], որ Նա չբարկանա և որ դուք չկորչեք ճանապարհից, որովհետև նրա զայրույթը կարող է արագ բորբոքվել։ Երջանիկ են բոլոր նրանք, ում համար ապաստան է նա» (Սաղմոս 2։12)։
Հիմա է ձեր որոշում կայացնելու ժամանակը։ Աստվածաշնչյան մարգարեությունները ցույց են տալիս, որ Հիսուսը սկսել է իշխել 1914 թ.-ից, և որ շուտով Աստծու Թագավորությունը փոխարինելու է բոլոր մարդկային կառավարություններին (Դանիել 2։44)։
Այն մասին, թե ինչպես կարող եք աջակցել Հիսուսի իշխանությանը, կարդացեք «Այսօր իսկ թիկունք կանգնեք Աստծու Թագավորությանը» հոդվածը։