ՕԳՈՍՏՈՍԻ 8, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ
«Եհովան իմ Պաշտպանն է ու Ապաստանը»
Կրասնոդարի երկրամասի Վիսելկովսկի շրջանի դատարանը շուտով կհրապարակի Լյուդմիլա Զինինայի գործով դատավճիռը։ Դատախազը դեռևս պատժատեսակ չի սահմանել։
Տվյալներ
Լյուդմիլայի պես՝ մենք էլ ենք անսասան հավատ զարգացնում Եհովայի հանդեպ, ով երբեք չի լքում իրեն վստահողներին (2 Օրենք 31։6)։
Ժամանակագրություն
Փետրվարի 13, 2022
Խուզարկվեց այն տունը, որտեղ Լյուդմիլան ապրում է ամուսնու և դստեր՝ Իրինայի հետ։
Մայիսի 23, 2023
Քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվեց ծայրահեղական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեջ, քանի որ ուրիշներին պատմել էր իր հավատալիքների մասին։
Հունիսի 9, 2023
Ընդգրկվեց Ռուսաստանի՝ ծայրահեղականների ցուցակում։
Հուլիսի 11, 2023
Նրա նկատմամբ նշանակվեցին տեղաշարժի սահմանափակումներ։
Փետրվարի 8, 2024
Սկսվեց դատաքննությունը։