Անցնել բովանդակությանը

Օլգա Իվանովան ազատ արձակվելուց հետո ձեռքում պահում է ամուսնու՝ Եվգենիի ուղարկած ծաղկեփունջը։ Նրա ամուսինը դեռ շարունակում է կրել ութ տարվա ազատազրկման պատիժը

ՀՈՒՆԻՍԻ 13, 2024
ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանում Օլգա Իվանովան ազատ է արձակվել բանտից

Ռուսաստանում Օլգա Իվանովան ազատ է արձակվել բանտից

2024 թ. հունիսի 11-ին քույր Օլգա Իվանովան ազատ արձակվեց Զելենոկումսկում գտնվող ուղղիչ աշխատանքային գաղութից։ 2021 թ. հոկտեմբերի 25-ին նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել երեք տարի ու վեց ամսվա ազատազրկման։ Հաշվի առնելով, որ նախքան ազատազրկվելը Օլգան արդեն մեկ տարի և չորս ամիս տնային կալանքի տակ էր եղել՝ նրա ազատազրկման ժամկետը համարվում է լրացած։ Նրա ամուսինը՝ Եվգենին, ով նույն քրեական գործի շրջանակներում մեղավոր է ճանաչվել, այժմ ութ տարի ժամկետով ազատազրկման մեջ է։

Օլգայի ազատ արձակվելուց հետո նրան դիմավորում են ընկերներն ու ընտանիքի անդամները

Ազատազրկման ընթացքում Օլգային հարկադրում էին շաբաթական վեց օր տասներկուժամյա գրաֆիկով ֆիզիկական ծանր աշխատանք կատարել։ Մի քանի անգամ նրան բանտից բանտ տեղափոխեցին։ Այդ պատճառով Օլգայի այրիացած մոր՝ Սվետլանայի համար իսկական փորձություն էր դարձել աղջկան տեսակցելն ու աջակցելը։ Սվետլանան պատմել է, թե ինչ կերպերով են զգացել Եհովայի աջակցությունը. «Ամեն անգամ, երբ Օլգային տեղափոխում էին նոր քաղաք, տեղի հավատակիցները սիրառատ կերպով հոգ էին տանում նրա մասին։ Նրանք պատրաստ էին ժամերով հերթ կանգնել, միայն թե կարողանային նրան փոխանցել սննդով ու այլ անհրաժեշտ իրերով փաթեթները։ Նաև առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում էին տեսակցել Օլգային։ Դեռ ավելին, երբ հնարավորություն էր լինում ուղևորվելու նրա մոտ, հավատակիցների շնորհիվ ես միշտ մնալու տեղ էի ունենում ու ստանում էի ինձ անհրաժեշտ օգնությունը։ Այդ ամենը ցնցող էր»։

Օլգան և իր ամուսինը՝ նախքան ազատազրկումը

Անչափ գնահատում ենք Եհովայի սիրառատ հոգատարությունը, որ ցուցաբերեց Օլգայի հանդեպ, երբ վերջինս անազատության մեջ էր։ Ուրախ ենք, որ նա ազատ է արձակվել, սակայն չենք մոռանում աղոթել նրա ամուսնու և բոլոր նրանց համար, ովքեր այժմ բանտի կապանքներում են։ Վստահ ենք, որ Եհովան կշարունակի նվիրված սեր դրսևորել նրանց հանդեպ (Ծննդոց 39։21