Անցնել բովանդակությանը

Օգտագործման պայմաններ

Օգտագործման պայմաններ

Ողջունում ենք Ձեզ

Այս կայքի նպատակն է օգնել Ձեզ ավելին իմանալ Աստծու, Աստվածաշնչի և Եհովայի վկաների մասին։ Կարդացեք, դիտեք և բեռնեք Ձեզ հետաքրքրող նյութերը։ Մենք ցանկանում ենք, որ ուրիշներն էլ օգուտներ քաղեն մեր կայքից, սակայն խնդրում ենք, մի՛ վերարտադրեք կայքի նյութերը այլ կայքում կամ հավելվածում։ Կարող եք փոխանցել կայքից ձեր իմացածը ուրիշներին՝ հղում անելով կայքին, ինչպես որ սահմանված է ստորև նշված «Օգտագործման պայմաններում»։

 Հեղինակային իրավունք

© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Այս կայքը ստեղծվել և սպասարկվում է Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Նյու Յորք) կողմից (Watchtower Bible and Tract Society of New York, Inc., այսուհետ՝ Դիտարանի ընկերություն)։ Այս կայքում տեղ գտած տեղեկությունը և բոլոր նյութերը, եթե այլ կերպ նշված չէ, հանդիսանում են Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա) մտավոր սեփականությունը։

 Ապրանքանիշեր

Adobe-ը, Adobe լոգոտիպը, Acrobat-ը և Acrobat լագոտիպը Adobe Systems Incorporated ընկերության ապրանքանիշերն են։ Apple-ը, iTunes-ը և iPod-ը Apple Inc. ընկերության ապրանքանիշերն են։ Microsoft-ը, Microsoft լոգոտիպը, ինչպես նաև Microsoft ծրագրային ապահովման ցանկացած անուն, ներառյալ Microsoft Office-ը և Microsoft Office 365-ը, Microsoft Inc. ընկերության ապրանքանիշերն են։ Android-ը Google LLC-ի ապրանքանիշն է։ Android ռոբոտը վերարտադրվել կամ ձևավորվել է Google-ի կողմից ստեղծված և փոխանցված աշխատանքից և օգտագործվում է այն պայմանների համաձայն, որոնք ներկայացված են Creative Commons 3.0 Attribution License-ում (https://creativecommons.org/licenses/by/3.0/us/)։ Մյուս բոլոր ապրանքանիշերը համապատասխան ընկերությունների սեփականությունն են։

 Կայքից օգտվելու թույլտվություն և օգտագործման պայմաններ

Ստորև նշված օգտագործման պայմանները սահմանում են այս կայքից օգտվելու կարգը։ Օգտվելով այս կայքից՝ Դուք ամբողջությամբ ընդունում եք այս օգտագործման պայմանները, ինչպես նաև այս կայքում նշված օգտվելու ցանկացած լրացուցիչ պայման (միասին՝ օգտագործման պայմաններ)։ Եթե համաձայն չեք օգտագործման պայմաններին կամ դրանց որևէ դրույթին, ապա չպետք է օգտվեք այս կայքից։

Ո՞րն է կայքից պատշաճորեն օգտվելու կարգը։ Համաձայն ստորև նշված սահմանափակումների՝ Դուք կարող եք.

  • Դիտել, բեռնել և տպել այս կայքից Դիտարանի ընկերությանը հեղինակային իրավունքով պատկանող պատկերազարդման բնօրինակները, էլեկտրոնային հրատարակությունները, երաժշտությունը, երգերը, նկարները, տեքստերը կամ տեսանյութերը անձնական կամ ոչ կոմերցիոն նպատակներով։

  • Ուրիշներին ուղարկել կայքում առկա հրատարակությունների, տեսանյութերի և աուդիո ծրագրերի օրինակները կամ դրանց հղումները։

Դուք չեք կարող.

  • Տեղադրել կայքի պատկերազարդման բնօրինակները, էլեկտրոնային հրատարակությունները, ապրանքանիշերը, երաժշտությունը, երգերը, նկարները, տեսանյութերը կամ հոդվածները ինտերնետում (որևէ կայքում, սոցիալական ցանցում, ֆայլերի կամ տեսանյութերի փոխանակման համակարգում)։

  • Տարածել այս կայքի պատկերազարդման բնօրինակները, էլեկտրոնային հրատարակությունները, ապրանքանիշերը, երաժշտությունը, երգերը, նկարները, տեքստերը կամ տեսանյութերը որևէ ծրագրային փաթեթի՝ հավելվածի միջոցով կամ որպես դրա մի մաս (այդ թվում՝ բեռնել այդ նյութերը որևէ սերվեր՝ ծրագրային հավելվածում օգտագործելու համար)։

  • Վերարտադրել, կրկնօրինակել, պատճենել, տարածել կամ որևէ այլ կերպ օգտագործել այս կայքի որևէ պատկերազարդման բնօրինակ, էլեկտրոնային հրատարակություն, ապրանքանիշ, երաժշտություն, երգ, նկար, տեքստ կամ տեսանյութ առևտրային նպատակներով կամ տրամադրել փողի դիմաց (նույնիսկ եթե շահույթ չի հետապնդվում)։

  • Տարածելու նպատակով ստեղծել որևէ ծրագրային փաթեթ՝ հավելված, գործիք կամ միջոց, որը հատուկ նախատեսված է կայքից տվյալներ, HTML, պատկերներ կամ տեքստեր հավաքելու, պատճենելու, բեռնելու, դուրս բերելու, հավաքելու կամ տվյալների ինտելեկտուալ վերլուծության համար։ (Սա չի արգելում անվճար, ոչ կոմերցիոն նպատակներ հետապնդող հավելվածների (app) տարածումը, որոնք նախատեսված են կայքի հանրամատչելի բաժիններից այնպիսի էլեկտրոնային ֆայլեր, ինչպիսիք են՝ EPUB, PDF, MP3 և MP4 բեռնելու համար)։

  • Սխալ կերպով օգտվել կայքից կամ կայքի ծառայություններից, օրինակ՝ միջամտել այս կայքի կամ դրա ծառայությունների աշխատանքին կամ տրամադրվող հասանելիության մեթոդներից բացի՝ այլ կերպ ստանալ տեղեկություն այս կայքից կամ դրա ծառայություններից։

  • Օգտվել այս կայքից այնպիսի ձևով, որը վնաս կպատճառի կամ կարող է վնաս պատճառել այս կայքին, կխոչընդոտի կայքի հասանելիությանը կամ մատչելիությանը։ Արգելվում է նաև օգտվել այս կայքից որևէ ապօրինի, անօրինական, խարդախ կամ վնասակար ձևով կամ նման նպատակներով ու գործունեություն ծավալելու համար։

  • Օգտվել այս կայքից կամ օգտագործել կայքի որևէ պատկերազարդման բնօրինակ, էլեկտրոնային հրատարակություն, ապրանքանիշ, երաժշտություն, երգ, նկար, տեքստ կամ տեսանյութ մարքեթինգի նպատակով։

  • Այս կայքը օգտագործում է Google Maps ծառայությունները, որը երրորդ կողմ է, և մեր հսկողության տակ չէ։ Այս կայքում Google Maps-ի՝ ձեր օգտագործումը ենթակա է ներկայիս Google Maps/Google Earth ծառայության հավելյալ օգտագործման պայմաններին։ Մենք չենք տեղեկացվում այդ օգտագործման պայմանների թարմացումներին, ուստի խնդրում ենք վերանայել դրանք նախքան Google Maps ծառայություններից օգտվելը։ Մի՛ օգտվեք Google Maps ծառայություններից, եթե չեք ընդունել օգտագործման պայմանները։ Google Maps-ը չի փոխանցում այս կայքին ոչ մի օգտագործողի տվյալներ։

 Բժշկական բաժին

Այս կայքի բժշկական բաժինը կրում է միմիայն տեղեկատվական բնույթ և չի տալիս բժշկական խորհուրդներ, ոչ էլ նպատակ ունի փոխարինելու բժշկական մասնագիտական խորհրդատվությանը, ախտորոշմանը կամ բուժման մեթոդի։ Բժշկական բաժինը չի երաշխավորում որևէ կոնկրետ բժշկի, թեստ, արտադրանք, պրոցեդուրա, տեսակետ կամ տեղեկություն, որի մասին հնարավոր է՝ նշված լինի բժշկական բաժնում։

Առողջական վիճակի կամ բուժման ձևի հետ կապված հարցերով միշտ դիմեք բժշկի կամ այլ որակյալ մասնագետի։

Կայքի բժշկական բաժնում ձգտել ենք ընդգրկել այդ ոլորտին առնչվող ճշգրիտ և ամենաթարմ տեղեկությունները։ Այնուամենայնիվ, այս բաժնի միջոցով ձեզ հասանելի տեղեկությունը տրամադրվում է «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ», առանց երաշխիքի՝ լինի ուղղակի, թե ենթադրյալ։ Այս կայքը հրաժարվում է բժշկական բաժնին առնչվող բոլոր ուղղակի կամ ենթադրյալ երաշխիքներից, այդ թվում՝ առևտրային և ապրանքների իսկությանը համապատասխանող երաշխիքներից, բայց չի սահմանափակվում դրանցով։ Կայքը չի երաշխավորում բժշկական բաժնի միջոցով ստացված որևէ ինֆորմացիայի վստահելիությունը, ճշգրտությունը, ժամանակահարմարությունը, օգտակարությունը կամ ամբողջականությունը։ Կայքը չի ստանձնում որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն բժշկական բաժնում եղած որևէ սխալի կամ բացթողման համար։ Բաժնի տրամադրած տեղեկությանը վստահելու դեպքում բոլոր ռիսկերի համար պատասխանատվությունը միայն Դուք եք կրում։ Ոչ մի դեպքում կայքը չի պարտավորվում պատասխանել որևէ բողոքի և պատասխանատվություն չի կրում վնասի համար (ներառյալ (անսահմանափակ) պատահական կամ անուղղակի վնասները, վնասվածքի/սխալ բուժմիջամտության պատճառով մահվան, կորցրած եկամուտների կամ ցանկացած վնաս, որն առաջացել է տվյալների կորստի կամ բիզնեսի ընդհատման պատճառով), որն առաջացել է բժշկական բաժնից օգտվելու կամ օգտվել չկարողանալու հետևանքով, անկախ այն բանից՝ նման բողոքը կամ վնասը հիմնված է երաշխիքի, պայմանագրի, քաղաքացիական իրավախախտման կամ այլ իրավաբանական տեսության վրա և անկախ այն բանից՝ կայքը տեղեկացվել է հնարավոր բողոքների կամ վնասների մասին, թե ոչ։

 Երաշխիքներից հրաժարում և պատասխանատվության սահմանափակում

Այս կայքը և կայքի միջոցով հասանելի դարձած ողջ տեղեկությունը, բովանդակությունը, նյութերը և այլ ծառայությունները տրամադրվում են Դիտարանի ընկերության կողմից «ինչպես որ կան» հիմունքով։ Դիտարանի ընկերությունը չի տրամադրում որևէ հավաստում կամ երաշխիք ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կերպով։

Դիտարանի ընկերությունը չի երաշխավորում, որ կայքը զերծ է վիրուսներից կամ այլ վնասակար բաղադրիչներից։ Դիտարանի ընկերությունը որևէ կերպ պատասխանատու չէ կայքի միջոցով հասանելի դարձած որևէ ծառայության օգտագործման կամ ցանկացած տեղեկության, բովանդակության, նյութերի կամ այլ ծառայությունների հետևանքով առաջացած վնասների համար, այդ թվում՝ ուղղակի, անուղղակի, պատահական, պատժելի և հատուկ (ներառյալ շահույթի կորուստ) վնասների համար։

 Օգտագործման պայմանների խախտում

Եթե Դուք որևէ կերպ խախտեք այս օգտագործման պայմանները, ապա Դիտարանի ընկերությունը, պահպանելով օգտագործման պայմաններից բխող իր բոլոր իրավունքները, իրեն իրավունք է վերապահում դիմելու այնպիսի քայլերի, որոնք անհրաժեշտ կհամարի անել տվյալ խախտման դեպքում, ներառյալ հետևյալ գործողությունները. կասեցնել Ձեր մուտքը այս կայք՝ արգելափակելով Ձեր համակարգչի IP հասցեն, դիմել Ձեր ինտերնետ ծառայությունների մատակարարին՝ պահանջելով արգելափակել Ձեր մուտքը դեպի այս կայք և/կամ Ձեր հանդեպ իրավական քայլեր ձեռնարկել։

 Փոփոխություններ

Օգտագործման սույն պայմանները գործում և մեկնաբանվում են ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի օրենսդրությանը համապատասխան՝ անկախ այլ օրենքին հակասելու հանգամանքից։ Օգտագործման պայմանների վերաբերյալ ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի պետական կամ դաշնային դատարանի կողմից։

 Կիրառվող իրավունք և ընդդատություն

Օգտագործման սույն պայմանները գործում և մեկնաբանվում են ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի օրենսդրությանը համապատասխան՝ անկախ այլ օրենքին հակասելու հանգամանքից։ Օգտագործման պայմանների վերաբերյալ ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի պետական կամ դաշնային դատարանի կողմից։

 Դրույթների անկախ կիրառում

Եթե օգտագործման պայմանների որևէ դրույթ համապատասխան դատական կարգով անօրինական, անվավեր, առոչինչ կամ ուժը կորցրած ճանաչվի, ապա մյուս դրույթները կշարունակեն ուժի մեջ մնալ։ Դիտարանի ընկերության կողմից օգտագործման պայմանների որևէ դրույթ չկիրառելը չի կարող նշանակել կամ մեկնաբանվել որպես ընկերության կողմից այդ դրույթից կամ այն կիրառելու իրավունքից հրաժարում։

 Ամբողջական համաձայնագիր

Օգտագործման սույն պայմանները հանդիսանում են ամբողջական համաձայնագիր Ձեր և Դիտարանի ընկերության միջև՝ կապված այս կայքից Ձեր օգտվելու հետ, և դրանք փոխարինում են այս կայքից Ձեր օգտվելու հետ կապված նախկին բոլոր համաձայնագրերին։